414.34
4.83
386.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

ABBYY–ի հիմնադրի որդին գործարկել է ManyChat մեսենջերը և հայտնվել 500 Startups–ում

16:00
24 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 2016 թվականի հունվարին ռուսական ManyChat մեսենջերը դարձել է 500 Startups աքսելերատորի ռեզիդենտ։ Սթարթափի ստեղծող Միքայել Յանը, ով ABBYY ընկերության հիմնադրի որդին է, vc.ru–ին պատմել է նախագծի կառուցվածքի մասին։

Նախագծի մասին

ManyChat –ը հարթակ է, որը թույլ է տալիս բիզնեսի ոլորտում հաճախորդներին շփվել մեսենջերների` «Վկոնտակտեի», Facebook Messenger–ի, Telegram–ի կամ WhatsApp–ի միջոցով։ Շուտով կմիանա նաև Viber–ը։

ManyChat–ը միավորում է բոլոր մեսենջերներն ընդհանուր ինտերֆեյսում և օգնում նամակագրություն հաստատել միանգամից մեծ թվով հաճախորդների հետ։ Մենք միասնական պատուհան ենք տրամադրում, որում աշխատողները կարող են պատասխանել հաճախորդների բոլոր հաղորդագրություններին` անկախ նրանից, թե որ մեսենջերից են դրանք ստացվել։

Այժմ հիմնական քեյսերը պատվերների ընդունումն է և մեսենջերների հնարավորությունը։ Օրինակ, սննդի առաքման կետը կարող է ManyChat օգտագործել հաճախորդներից պատվերներ ընդունելու համար։ Ինտերնետ պրովայդերները դրանից օգտվում են օգտատերերի խնդիրները լուծելու համար։ Հյուրանոցներն ու ռեստորանները մեր միջոցով հետադարձ կապ են պահում։

Մենք ոչ միայն փոքր և միջին բիզնեսին ենք ուղղված։ Այժմ մի քանի փորձնական նախագծեր ենք գործարկում մեծ ընկերությունների հետ` հասկանալու համար, թե ինչպես կարելի է կրճատել ծախսերը և ավելի շատ փող աշխատել։

Այժմ Manybot–ը Telegram–ում բոտերի ստեղծման ամենամեծ հարթակն է, որի ադմինիստրատորներն ավելի քան 100 հազար բոտ են ստեղծել, և այժմ մենք օրական 17 միլիոն հաղորդագրություն ենք ուղարկում։

Մեզանից օգտվում է արդեն մի քանի տասնյակ ընկերություն` տարածաշրջանային տելեկոմներ, զբոսաշրջային ֆիրմաներ, ռեստորաններ, մեծ թվով ոչ մեծ բիզնեսներ ծառայությունների ոլորտից` նախևառաջ, նրանք, ովքեր ցանկանում են կապվել ոչ միայն փոստով կամ հեռախոսով, այլ նաև WhatsApp–ով, և մարդիկ նրանց գրում են, հարցեր են ուղղում, պատվերներ կատարում։ Պետք չէ ոչինչ փնտրել, անցնել ձայնային մենյուի լաբիրինթոսը, փակել հայտնվող գովազդը։ Գրեցիր` ստացար։ Մոգություն է։

500 startups–ի մասին

Ինձ հաճախ հարցնում են. «500 startups–ը դուրդ գալի՞ս է։ Օգուտ կա՞»։ 500 startups –ը շատ այլ բաներ է տալիս` կապեր, գիտելիք, ենթակառուցվածք, փող, վերջիվերջո։ Բայց կարծում եմ, որ ծրագրի ամենամեծ դրական կողմը մոտիվացումն ու կենտրոնացումն է արդյունքի վրա։

Մեզ հետ հոսքում դեռ 50 ընկերություն կա։ Բոլորը մեծ openspace–ում են։ Զրույցներրի թեման մեկն է` քո նախագիծը։ Մարդիկ լուրեր են ներկայացնում միմյանց` ինչ–որ մեկը կարևոր սահմանակետի է հասել, ինչ–որ մեկի մասին գրել են հեղինակավոր պարբերականում, ինչ–որ մեկը ֆինանսավորում է ներգրավել։ Երբ ընկերություններն այդքան շատ են, ամեն րոպե ինչ–որ բան է կատարվում և տեմպ է հաղորդում։ Անընդհատ թվում է, թե դու հետ ես ընկել, և դա շատ է օգնում։

Նույնն էլ վերաբերում է մենտորի հետ շաբաթական հանդիպումներին։ Եթե դու եկել ես հանդիպման և առաջընթաց չես գրանցում, ապա դու սպառում ես նրա ժամանակը։ Այստեղ դա չեն սիրում։

Հոր մասին

Հայրս միշտ ողջունել է իմ նախաձեռնությունները։ Նախագծերում ֆինանսներով երբեք չի մասնակցել, բայց միշտ օգնել է խորհուրդներով և ծանոթություններով։ Մենք հաճախ ենք հանդիպում, քննարկում ընթացիկ հարցեր, ռազմավարությունը, ապագան։ Լավ իմաստով վեճեր անընդհատ են պատահում` պատճառը հայկական և չինական արմատներն են. առաջինը զգայական պահն է, երկրորդը թույլ չի տալիս կանգ առնել։ Երկուսս էլ ունենք ապագայի հստակ տեսլական, որը երբեմն կտրական է դառնում, բայց դա նորմալ է, առանց դրա դժվար է մարդկանց տանել քո հետևից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին