Windows 10-ը սկսել է ջնջել օգտատերերի ֆայլերը

14.10.2018, 21:15
Windows 10–ի թարմացումից հետո օգտատերերը սկսել են դժգոհել, որ համակարգը ջնջել է իրենց ֆայլերը:
Windows 10-ը սկսել է ջնջել օգտատերերի ֆայլերը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Windows 10–ի թարմացումից հետո օգտատերերը սկսել են դժգոհել, որ համակարգը ջնջել է իրենց ֆայլերը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով MSPoweruser-ին։

Նշվում է, որ ֆայլերը ջնջվում են «Իմ փաստաթղթերը» թղթապանակից Windows 10 (1809) թարմացման ընթացքում։

Բացի այդ, համակարգի նոր տարբերակում նկատվում են Skylake սերնդի Intel պրոցեսորի հետ համատեղելիության խնդիրներ։ Դա հանգեցնում է չիփի ծանրաբեռնվածության աճի, իսկ նոութբուքերի դեպքում զգալիորեն նվազեցնում է մարտկոցի աշխատունակությունը։ Ընկերությունում արձագանքել են խնդրին և թարմացումից առաջ սկսել են նախազգուշացնել, որ հնարավոր է անցում կատարել նախորդ տարբերակին։-0-