Ցուկերբերգը նախատեսում է միացնել WhatsApp-ը, Instagram-ը և Facebook Messenger-ը
28.01.2019,
15:21
Facebook ընկերության ղեկավար Մարք Ցուկերբերգը նախատեսում է միավորել Facebook Messenger-ը, WhatsApp-ը և Instagram-ը:

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Facebook ընկերության ղեկավար Մարք Ցուկերբերգը նախատեսում է միավորել Facebook Messenger-ը, WhatsApp-ը և Instagram-ը, որոնք նույնպես պատկանում են ընկերությանը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍը՝ հղում անելով The New York Times –ին:
Ըստ աղբյուրի, այդ գաղափարի իրականացման համար Facebook ընկերության հազարավոր աշխատակիցներ պետք է փոխեն հիմնական ծառայությունների սկզբնական կարգավորումները, որպեսզի միացվի նրանց հիմքը: Միաժամանակ, բոլոր երեք ծառայությունները կշարունակեն գործել որպես առանձին հավելվածներ՝ ունենալով նամակների փոխանակման մեկ ընդհանուր համակարգ: Ցուկերբերգի կարգադրությամբ, այդ ծառայությունները կօգտագործեն միջանցիկ կոդավորում, որը թույլ է տալիս նամակների հասանելիությունը միայն նամակագրության մասնակիցների համար:
Ըստ The New York Times-ի, Facebook-ում սկսվել են արդեն աշխատանքներն այդ ուղղությամբ, որոնք նախատեսվում է ավարտի հասցնել 2019 թ.-ի վերջին կամ 2020 թ.-ի սկզբին:
Աղբյուրը նշում է որ նման քայլը թույլ կտա Ցուկերբերգին ուժեղացնել վերահսկողությունը ընկերության նկատմամբ:-0-