ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի տիեզերագնաց Սքոթ Քելին առցանց հարցերի է պատասխանել Reddit հայտնի ռեսուրսում, որի ընթացքում պատմել է, թե ինչ հոտ ունի տիեզերքը, ինչ երազներ է տեսնում և հետաքրքիր մանրամասներ ՄՏԿ–ում անցկացրած օրերից, գրում է moya-planeta.ru–ն։
Նրա խոսքով, հոտերը տարբերվում են կախված այն սեգմենտից, որտեղ այդ պահին գտնվում ես։ Երբեմն հակասեպտիկի հոտ է գալիս, երբեմն էլ` աղբի։ Իսկ երբ բացում ես մտոցը, ապա տիեզերքի հոտը նմանվում է շիկացած մետաղի հոտ ունի»,– գրել է Քելլին Reddit–ում։
Քելլին բացատրել է, թե ինչու են աստղագետներն ու տիեզերագնացները հաճախ հեռուստադիտողին ներկայանում կրծքին խաչած ձեռքերով։ «Անկշռության պայմաններում ձեռքերը ներքև իջեցված չեն, ինչպես Երկրի վրա։ Դրանք անկանոն ճոճվում են դեմքի առջև, իսկ դա հարմար չէ։ Այդ պատճառոմ ամենից լավ է դրանք ծալել կրծքի վրա»,– ասել է Քելլին, նշելով, որ նույնիսկ քնում է այդ դիրքով։
Ինչ վերաբերում է քնելուն, ապա տիեզերագնացը պատմել է, որ դժվարություններ կան այդ հարցում։ Բանն այն է, որ անկշռության ժամանակ մարդու դիրքը քնած ժամանակ նույնն է, ինչ արթուն ժամանակ, ինչի հետևանքով էլ քունը հանգստանալու այն զգացողությունը չի տալիս, ինչպես Երկրի վրա։ Բացի այդ, Քելլին քնելիս խանգարում են զանազան ձայները, աղմուկը, և նա ստիպված է օգտվել ձայնախլացուցիչներից։
Քելլին ավելացրել է, որ նա երազում տեսնում է ինչպես Երկիրը, այնպես էլ տիեզերքը, ընդ որում, նշել է, որ դրանք խելագար երազներ են։
Պատասխանելով ՄՏԿ–ում նրա հետ կատարված արտասովոր երևույթների մասին հարցին` Քելլին պատմել է ոտքերի կոշտուկների արագ անհետացման մասին, ավելացնելով, որ դրանք մանկան ոթնաթաթերի մաշկի պես փափուկ են դառնում։
«Մի փոքր տարօրինակ է գիտակցել, որ դուք ձեր փոքրիկ տիեզերանավում եք, իսկ ձեզնից մի քանի մետր հեռավորության վրա ակնթարթային մահ է»,– խոստովանել է Քելլին։
Հար ու պատասխանի շարքը նվիրված է եղել Քելլիի` ՄՏԿ–ում լինելու 300–րդ օրվան։ Նա առաջին ամերիկացին է, ով ապրելու է տիեզերքում 12 ամիս անընդմեջ։ Ռուս տիեզերագնաց Միխայիլ Կորնիենկոյի հետ միասին նա մասնակցում է մարդու օրգանիզմի վրա տիեզերքում երկարատև մնալու ազդեցության մասին հետազոտությանը։ -0-