ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. NOKIA ընկերությունը կթողարկի նոր սմարթֆոն խոպոպով, այն կկոչվի Nokia 8.1.: Այն կլինի Nokia X7 մոդելի միջազային տարբերակը, հայտնում է life.ru-ն:
Սմարթֆոնի շնորհանդեսը կկայանա Դուբայում արդեն այս տարվա դեկտեմբերի 5-ին ու միանգամից հասանելի կլինի գնելու համար:
Սմարթֆոնը կստանա 6,18 դյույմանոց էկրան, իսկ վերևի հատվածում կգտնվի «խոպոպը»: Այն կունենա նաև Snapdragon 710 8 միջուկանի պրոցեսոր և կաշխատի Android One օպերացիոն համակարգի հիման վրա:-0-