ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանցի բժիշկներն արձագանքել են Հարվարդի համալսարանի գիտնականների հայտարարությանն այն մասին, որ մի շարք մթերքներ լուրջ վտանգ են պարունակում տղամարդկանց առողջության համար, հաղորդում է gazeta.ru–ն:
Մասնավորապես, «Вечерняя Москва» պարբերականը նշում է, որ չիպսը և գազավորված ըմպելիքը տղամարդկանց մոտ կարող են հանգեցնել անպտղության և առողջական այլ խնդիրների:
Նշվում է, որ չիպսում պարունակվող տրանսճարպերը դեպքերի մեծ մասում բացասական են ազդում լյարդի և շարժուն սպերմատոզոիդների քանակի վրա։
Բժիշկների խոսքերով, տիտանի դիօքսիդը, որն առկա է չիպսերի բաղադրության մեջ, կարող է հանգեցնել ճարպակալման և զգայունության նվազման, հատկապես շատ ուտելու դեպքում։
Բժիշկները նշել են նաև, որ քաղցր գազավորված ըմպելիքներում պարունակվող շաքարը նույնպես վտանգավոր է և կարող է դառնալ ճարպակալման և անպտղության պատճառ:-0-