Հայտնի է Galaxy Note 7–ի բռնկման պատճառը

02.09.2017, 16:59
Samsung ընկերությունը խոսել է Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման իրական պատճառների մասին։
Հայտնի է Galaxy Note 7–ի բռնկման պատճառը
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Samsung ընկերության ներկայացուցիչները խոսել են Galaxy Note 7 սմարթֆոնի բռնկման իրական պատճառների մասին, ողջ խնդիրն այն է, որ գաջեթի մարտկոցների կոնստրուկցիաները թերի են մշակված։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է telecom.arka.am–ը, հղում անելով vladtime.ru–ին, ընկերությունը համապատասխան արդյունքները ստացել է Samsung Galaxy- ի Unpacked 2017-ի հատուկ հանձնաժողովի աշխատանքից հետո: Աշխատանքին մասնակցում էին ընկերության մասնագետները և կողմնակի անձինք:

Հրապարակված արդյունքների համաձայն, բռնկման պատճառը մարտկոցի թերություններն են, որոնք Galaxy Note 7 սմարթֆոնի հավաքման ժամանակ թույլ են տվել որակի վերահսկողները։ Կորպորացիան հայտարարել է, որ նոր Galaxy Note 8–ի մարտկոցները լիովին անվտանգ կլինեն, քանի ինժեներներն ամբողջությամբ փոխել են հաջորդ սարքի աշխատանքի մեթոդները։

Մասնագետների խոսքով, իրենք սմարթֆոնների ինքնաբռնկման միջադեպեր ապագայում այլևս թույլ չեն տա։-0-