Երկիր մոլորակին ֆուտբոլային դաշտի չափերին հասնող աստերոիդ է մոտենում

01.10.2018, 22:25
Երկիր մոլորակին ֆուտբոլային դաշտի չափերին հասնող աստերոիդ է մոտենում:
Երկիր մոլորակին ֆուտբոլային դաշտի չափերին հասնող աստերոիդ է մոտենում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. SP1 անվանումով խոշոր աստերոիդը մոտենում է Երկիր մոլորակին, այն Երկրին ամենից մոտ հեռավորության վրա կգտնվի հոկտեմբերի 3–ին, տեղեկացրել են NASA ամերիկյան տիեզերական գործակալությունից։ 

Աստերոիդի երկարությունը 70–160 մետր է, ինչը հավասարազոր է ֆուտբոլային դաշտի չափերին (90–120 մետր), հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Express–ին։ 

Տիեզերական մարմինը շարժվում է մոտ 60 հազար կմ/ժ արագությամբ։ Հոկտեմբերի 3–ին աստերոիդի և Երկիր մոլորակի միջև հեռավորությունը կլինի նվազագույն` 5,87 մլն կմ։ Չնայած այս հեռավորությունը 15 անգամ մեծ է, քան Երկիր մոլորակից դեպի Լուսին ընկած հեռավորությունը, աստղագետների կարծիքով, աստերոիդը համարվում է մերձերկրյա օբյեկտ, քանի որ հեռավորությունը համեմատաբար մեծ չէ։

SP1–ին առաջին անգամ նկատել են սեպտեմբերի 19–ին։ Մայիսին Երկիր մոլորակին էր մոտեցել 2010 WC9 աստերոիդը։ Այն Երկրի հետ գտնվել է մոտ 203 հազար կմ հեռավորության վրա (մինչև Լուսին ընկած հեռավորության կեսը)։–0–