413.78
4.82
386.17
+23
Եղանակը Երևանում
Հայ

Առաջին անգամ երեխա է ծնվել երեք ծնողներից

21:45
28 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեքսիկայում 2016 թ.-ի ապրիլին ծնվել է երեխա, որի բեղմնավորումը կատարվել է երրորդ անձի միտոքոնդրիալ ԴՆԹ-ի կիրառմամբ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին հաղորդում է New Scientist ամսագիրը, որը նոր է հայտնում այս մասին` ելնելով էթիկայի նորմերից։

«Երեք ծնողների» մեթոդի պարագայում մոր ձվաբջիջ են ներարկրվում երրորդ անձի ԴՆԹ–ի միտոքոնդրիումներ: Արդյունքում, երեխան ստանում է երրորդ կողմի միտոքոնդրիալ ԴՆԹ-ն: Գիտնականները կարծում են, որ դա թույլ կտա խուսափել մոր կողմից փոխանցվող մուտացիաների ազդեցությունից, որոնք կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիաբետը և խլությունը:

Վիրահատությունը անցկացվել է Մեքսիկայում ամերիկացի վիրաբույժ Ջոն Չանի Чан (John Zhang) կողմից: Վիրահատության վայրի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ի օրենքները դեռևս արգելում են այս մեթոդի կիրառումը:

Չանին դիմել են հորդանանցի ամուսիններ, որոնց երկու երեխաները մահացել են Լեյի համախտանիշից (Leigh disease/syndrome): Այն ժառանգական հիվանդություն է, ինչի հետևանքով ախտահարվում է կենտրոնական նյարդային համակարգը:

Վիրահատության ժամանակ Չանը դոնոր կնոջ միտոքոնդրիալ ԴՆԹ-ն ներարկել է մոր ձվաբջիջի մեջ` ապահովագրելով երեխային Լեյի համախտանիշից: Հոդվածի հրապարակման պահին երեխան դարձել է հինգ ամսական, և առողջության բացասական գործոններ նրա մոտ չեն գրանցվել:

«Երեք ծնողների» մեթոդն առաջին անգամ հաջող կիրառվել է մարդու առողջ սաղմերի վրա 2016 թ.-ի սկզբին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին