ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Apple ընկերության լրացված իրականության ակնոցները կթողարկվեն 2020 թ.-ին, այդ մասին հայտնում է
life.ru-ն:
Այդ ակնոցները կդիտարկվեն որպես iPhone-ի պարագա: Այն պետք է իր վրա վերցնի հավելյալ դիսփլեի դերը: Սմարթֆոնից հնարավոր կլինի տվյալներ հաղորդել ակնոցներին: Ակնոցը կլինի թեթև և բարակ:
Զանգվածային արտադրությունը կսկսվի 2019 թվականի չորրորդ եռամսյակում։ Ակնկալվում է, որ AR ակնոցների եւ Apple Car-ի օգնությամբ Apple-ի կապիտալացումը ֆոնդային շուկայում կհասնի 2 տրլն դոլարի։ -0-