Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
15.07.2017,
17:55
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի, /Նովոստի –Արմենիա/. National Geographic ամսագիրը հրապարակել է տեսանյութ, որը ցուցադրում է կոլիբրիի թռիչքը արագացված ռեժիմում։ Lenta.ru–ի հաղորդմամբ, տեսանյութին ուշադրություն է դարձրել Gizmodo հրատարակությունը։
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։ Դրա շնորհիվ նրանց հաջողվել է վիզուալացնել օդային հոսանքը, որն առաջանում է թռչունի թևերի վերուվար արվող շարժումներից։ Մասնագետների եզրակացության համաձայն, կոլիբրին կարող է կախված մնալ ծաղիկների վրա, որոնք սննդի աղբյուր են, ձևավորելով աերոդինամիկ խողովակի փոքր համարժեքը։-0-