ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչները նոյեմբերի 14–ին հնարավորություն կունենան տեսնել դարաշրջանի խոշորագույն գերլուսինը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
«2016 թ.–ի նոյեմբերին մեկ մոլորակի և լուսնի միջև տարածությունը կլինի ռեկորդային մոտիկ։ Այս երևույթի գագաթնակետը կլինի երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 17։52–ին», – ասաց Հարությունյանը։
Նա պարզաբանեց, որ գերլուսինն այն պահն է, երբ Երկիր մոլորակի նկատմամբ լուսնի մոտ տարածությունը համընկնում է լիալուսնի կամ նորալուսնի հետ։
«Լուսնի չափը կմեծանա մոտ 10–12 տոկոսով, միաժամանակ այն կարտացոլի 17–20 տոկոսով ավելի շատ լույս, քան սովորական ժամանակ։ Պարզ եղանակի դեպքում Հայաստանի բնակիչները կկարողանան դիտել այս երևույթը անզեն աչքով», – ասաց Հարությունյանը։
Սակայն, նրա խոսքով, չնայած այս երևույթի մասշտաբայնությանը, չարժե ակնկալել լուսնի չափերի մեծ փոփոխություններ։
Գիտնականները պարզել են, որ հաջորդ անգամ լուսնի և մեր մոլորակի միջև տարածությունը նույնքանով կկրճատվի միայն 2034 թ.–ին։ Իսկ գերլուսնի (երբ լուսնի և Երկիր մոլորակի միջև տարածության կրճատումը կհամընկնի գերլուսնի հետ) կարելի է սպասել միայն հարյուր տարի անց։
Լուսնի և Երկիր մոլորակի միջև տարածությունը կարող է տատանվել 356000–407000 կիլոմետրի սահմանում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում