Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը

25.06.2017, 19:20
Արեգակնային համակարգում, հնարավոր է, գոյություն ունի 10-րդ մոլորակը։
Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի-Արմենաիա/. Կոյպերի գոտում գտնվող օբյեկտների ուսումնասիրության ընթացքում Արիզոնայի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ գոտու ներսում օբյեկտների տեղաշարժի վրա կարող է ազդեցություն ունենալ հսկայական մի մոլորակ, գրում է Life.ru-ն։

Հաշվելով տվյալները և որոշելով ազդեցության աստիճանը` գիտնականները եզրակացրել են, որ նոր մոլորակի չափն ու զանգվածը կարող են համապատասխանել ամենաքննարկվող մոլորակի` Մարսի չափսերին:

Հիպոթետիկ մոլորակի գոյությունն ապացուցելը հեշտ չի լինի, ինչպես և «իններորդի» դեպքում էր, որը գոյություն ունի միայն հաշվարկներում: Տասներորդը գտնվում է Արեգակից շատ հեռու, և դրա կոորդինատների ճշգրիտ հաշվարկման համար կարող է մի քանի տարի պահանջվել: -0-