525.36
7.42
476.73
+15
Եղանակը Երևանում
Հայ

«Ժառանգություն». «Վստահության բարձր քվե ստացած վարչապետը պետք է նոր քայլ կատարի»

16:06
19 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները վերհանեցին պետական համակարգում և քաղաքական դաշտում առկա ճգնաժամը։ Այս մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունում։

Կուսակցությունում նշում են, որ ճգնաժամային իրողությունների մասին իրենք քանիցս բարձրաձայնել են, և այժմ ցավով արձանագրում են, որ կուսակցության նախազգուշացումները հին համակարգի ականների մասին իրականություն են դարձել:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ամուլսարի շուրջ ծագած հանրային անհամերաշխության դրսևորումները, Սահմանադրական դատարանի հանդեպ մոտեցումների ծայրահեղացումը, ընդհանուր դատաիրավական համակարգի և ուժային կառույցների անհամարժեք գործողությունները, ԱԱԾ տնօրենի հրաժարականի քաղաքական հայտարարությունը և դրան հաջորդած պաշտոնական արձագանքները, «Մարտի մեկի» դատաքննության ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորման շուրջ բարձրացած տագնապը ցույց են տալիս, որ իշխող քաղաքական ուժը և խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ շեշտը դնում են անձերի թիրախավորման վրա՝ խորացող ճգնաժամին համակարգային քաղաքական, օրենսդրական լուծում տալու փոխարեն:

«Ժառանգություն» կուսակցությունը համոզմունք ունի, որ Նոր Հայաստանի հեղափոխական արժեքները վտանգվում են, ուստի հանրային վստահության բարձր քվե ստացած վարչապետը պետք է նոր քայլ կատարի և «Կանգ առ՛»-ի ու գալիքի համապատկերում համախմբի ինքնիշխան ու ժողովրդավարական, արդար Հայաստանի արժեհամակարգի դավանորդ քաղաքական ուժերին:

«Պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրային պահանջին համարժեք գործընթացը, որի շնորհիվ օրինական և համապարփակ հանգուցալուծում կստանա ՍԴ ճգնաժամը, պետք է ավարտին հասցնել ընտրական օրենսդրության սկսված, բայց այդպես իրականություն չդարձած փոփոխությունները, կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումները, որոնք հնարավոր կդարձնեն հանրային բաց և թափանցիկ գործունեություն ծավալող կուսակցությունների գոյությունը»,– նշվում է հայտարարության մեջ։

Загружается новость ... "Право"

Միաժամանակ, կուսակցությունն ընդգծում է, որ պետք է կանխել արկածախնդիրների ու վարձկանների մուտքը հայ քաղաքական դաշտ դրսից ու ներսից:

«Հին համակարգի ռեստավրացիան պետք է բացառվի»,– ընդգծում են «Ժառանգություն» կուսակցության անդամները։

«Ժառանգությունը» կողջունի հայոց պետականության և ինքնիշխանության առջև ծառացած այս երեք հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ կատարվելիք իշխանության բոլոր քայլերը՝ ի սպաս դնելով իր ողջ կարողություններն ու ներուժը: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
13 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիան դադարեցնում է սպառազինության արտահանումը Թուրքիա
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիային սպառազինության մատակարարման դադարեցման մասին
20:27
12 Հոկտեմբերի 2019
Մարուքյանը պատասխանել է «Коммерсант»-ին Փաշինյան-Ալիև դուելի մասին. «Իսկ մենք կհիշեցնենք…»
Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է «Коммерсантъ» պարբերականի խմբագրությանը
13:49
12 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. «նրան մի խնդրանքով էի դիմել, որը կարեւոր է Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
19:51
11 Հոկտեմբերի 2019
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար (ՎԻԴԵՈ)
Թուրքագետը նշել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` ներխուժելով Սիրիա և ինչ վտանգներ կան հայերի համար:
16:17
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը նվիրել է Պուտինին «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը
Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադինիր Պուտինին է նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
14:21
11 Հոկտեմբերի 2019
Ալիևը մեղադրել է Հայաստանին ֆաշիզմի հերոսացման համար, Փաշինյանը կոշտ պատասխանել է (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը
13:54
11 Հոկտեմբերի 2019
ՀՅԴ-ն կոչ է արել միջազգային հանրությանը սաստել թուրքական ռեժիմը
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Թուրքիայի ագրեսիան Սիրիայի նկատմամբ:
12:55
11 Հոկտեմբերի 2019
Շերը Սիրիայի իրավիճակի համատեքստում հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին. Թուրքիայի զինվորները մինչ օրս արյան ծարավ են
Հայտնի ամերիկացի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Սիրիայում տիրող իրավիճակի համատեքստում գրառում է կատարել Twitter-ի իր միքրոբլոգում:
11:31
10 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը:
11:22
10 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն աշխատանքային այց կկատարի Թուրքմենստան
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան։
11:18
10 Հոկտեմբերի 2019
Էրդողան. Թուրքիան իրավունք ունի ռազմական օպերացիա անցկացնել Սիրիայում
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի ռազմական օպերացիա անցկացնել Սիրիայում։