584.78
6.68
494.78
+23
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի քաղաքապետարանը հրաժարվեց օրակարգում ներառել կառավարության հրաժարականի պահանջով նախագիծը

13:56
22 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի ավագանին հրաժարվեց նիստում ներառել «Լույս» ընդդիմադիր խմբակցության առաջարկած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը պահանջող դիմումը։

Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երևանի ավագանու կանոնակարգի 114 կետի համաձայն՝ հերթական նիստի օրակարգի վերաբերյալ ավագանու անդամների առաջարկները դրվում են քվեարկության առանձին–առանձին, ուստի առաջարկվում է, որ նախագիծը, որը ներկայացվել է որպես ուղերձ՝ Կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով, ներառվի ավագանու այս նիստի օրակարգում:

«Առաջարկում եմ՝ այն քվեարկվի այս նիստի օրակարգում՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ համայնքներ արդեն իսկ այսպիսի ուղերձներ քվեարկել  և ընդունել են: Եվ Երևան համայնքը չի կարող անմասն մնալ սրանից։ Եթե մենք՝ որպես ավագանի, մեզ համար ունենք քաղաքական մարմին և համարում ենք մեզ տրված քվեի տերը, ուստի պետք է մենք այդ որոշումը հնարավորություն ունենանք կայացնելու: Խնդրում եմ Երևանի ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի և ավագանու կանոնակարգի 114-րդ կետի համաձայն՝ ուղերձը ներառելու և քվեարկելու առաջարկը դնել քվեարկության»,- նշեց Դավիթ խաժակյանը:

Загружается новость ... "Право"
Երևանի քաղաքապետարանի Իրավաբանական  վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը նշեց, որ այս նիստի օրակարգը ձևավորված է և նման հարց չկա, ուստի Դավիթ Խաժակյանը պետք է նախաձեռներ ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը և այն ներկայացներ աշխատակազմին, որպեսզի ընդգրկվեր օրակարգում:

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ պետք է լինի ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, որպեսզի կարողանա այդ հարցը դնել քվեարկության: 

Խաժակյանը դիմելով Հրաչյա Սարգսյանին  նշեց. «Դուք՝ որպես նիստը վարող, ապօրինի որոշում եք ներկայացնում, այն ձեր օրակարգում չներառելու համար, լավ կլինի ասել, որ քաղաքական առումով Դուք ձեր լիազորությունները հայեցողաբար եք իրականացնում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա ձեր քաղաքական  պատկերացումներին չի համապատասխանում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը, ևս միանալով Դավիթ Խաժակյանի առաջարկին և դիմելով Հրաչյա Սարգսյանին, նշեց, որ ընդամենը պետք է առաջարկը դրվեր քվեարկության. «Թող ավագանու անդամները քվեարկեն իրենց դիրքորոշումը ցույց տան, ինչի՞ց եք վախենում: Վախենում եք, որ ձեր թիմը հակառա՞կ քվեարկի և Դուք ամեն ինչի հետ չհամաձայնե՞ք»:

Հրաչյա Սարգսյանն առաջարկը չներառեց օրակարգում, նշելով, որ եթե հարցի հետ կապված տարընթերցումներ կան, պետք է պարզաբանում ներկայացնել Արդարադատության  նախարարություն և ստանալ համապատասխան եզրակացություն:-ճ

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:23
15 Հուլիսի 2021
Վաղը Հայաստան կայցելի ԵԽ նախագահը
Վաղը Հայաստան կայցելի ԵԽ նախագահը
09:15
14 Հուլիսի 2021
ԱՄՆ պետքարտուղարը զանգել է Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգել է Փաշինյանին
18:47
13 Հուլիսի 2021
ԱԳՆ են հրավիրվել մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներ այցի կապակցությամբ
ԱԳՆ են հրավիրվել մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներ այցի կապակցությամբ
23:10
06 Հուլիսի 2021
Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ կքննարկի 2020թ.–ի նոյեմբերի 9-ի և 2021 թ.–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը
20:49
05 Հուլիսի 2021
ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել նրա որոշ ձևակերպումների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել
ԱԽ քարտուղարը Զասի հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել նրա որոշ ձևակերպումների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել
12:44
24 Հունիսի 2021
Հայկական պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի ՀՀ–ում ռուսական ռազմակայանի գործունեության հետ կապված հարցեր
Հայկական պատվիրակությունը Մոսկվայում կքննարկի ՀՀ–ում ռուսական ռազմակայանի գործունեության հետ կապված հարցեր
19:35
23 Հունիսի 2021
Ալիևը զանգել է Պուտինին
Ալիևն այսօր զանգել է Պուտինին
15:18
18 Հունիսի 2021
Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունները
12:44
17 Հունիսի 2021
Անհերքելի ապացույց է, որ Ալիևն ու Էրդողանն իրականացնում են մարդկանց առևտուր.հրապարակվել են նրանց զրույցի կադրերը (ՎԻԴԵՈ)
Անհերքելի ապացույց է, որ Ալիևն ու Էրդողանն իրականացնում են մարդկանց առևտուր.հրապարակվել են նրանց զրույցի կադրերը.ՎԻԴԵՈ
13:06
10 Հունիսի 2021
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
Էրդողանը բանակցություններ կանցկացնի Ալիևի հետ Շուշիում
13:25
01 Հունիսի 2021
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը
13:40
31 Մայիսի 2021
Մհեր Գրիգորյան. տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման հնարավորությունները
Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առավել տեսանելի են ԽՍՀՄ ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները