«Ուկրաինայի ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա»․ սուր բանավեճ Թրամփի և Զելենսկիի միջև (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Վենսի միջև սուր բանավեճ է տեղի ունեցել Ուկրաինայի նախագահի՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու և բանակցային գործընթացին ակտիվորեն միանալու մասին խոսքերից հետո։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ հարգանք չի դրսևորում ամերիկյան վարչակազմի նկատմամբ, որը փորձում է փրկել Ուկրաինան։
Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահը «խաղում է երրորդ համաշխարհային պատերազմի հետ» և վտանգում է «միլիոնավոր մարդկանց կյանքը»։ Նրա խոսքով՝ Կիևն իրավունք չունի Վաշինգտոնին թելադրել, թե ինչպես վերաբերվել հակամարտությանը։
Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինայի ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է այն եզրակացության, որ Վլադիմիր Զելենսկին դեռ պատրաստ չէ խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը Սպիտակ տանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի նկատմամբ։
Վլադիմիր Զելենսկին «կկարողանա վերադառնալ», երբ պատրաստ լինի Ռուսաստանի հետ խաղաղ կարգավորմանը, հավելել է Թրամփը։

