Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում

09.11.2018, 16:12
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուժեղ ընդդիմություն է պետք։
 Վիգեն Սարգսյան. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուժեղ ընդդիմություն է պետք։

«Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար»,– գրել է Սարգսյանը Facebook–ի իր էջում։

Սարգսյանի խոսքով, խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է:

Загружается новость ... "Право"

«Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով»,– գրել է ՊՆ նախկին ղեկավարը։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։ Նոյեմբերի 1–ին կրկին վարչապետ չընտրվեց, և Խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9–ին։ -0-