Վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ․ Այվազյանը՝ Լավրովին (ՎԻԴԵՈ)
20:36
21 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Հ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Այվազյանն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։
Загружается новость ... "Лево"
Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ:
«Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորեցին տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Նախարար Այվազյանն ընդունեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ