Վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում․ Վանեցյան (ՎԻԴԵՈ)

31.07.2020, 11:32
Վանեցյանը հայտնել է իրեն ԱԱԾ հրավիրելու պատճառը․ ՎԻԴԵՈ
Վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում․ Վանեցյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն ներկայացնելու։ Դրանից հետո նա լրագրողներին ասաց, որ դեռ քրեական գործ չի հարուցվել, և ինքը չունի մեղադրյալի, կասկածյալի կամ վկայի կարգավիճակ այս պահին, բայց նյութեր են նախապատրաստվում:

«Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնել»,- ասաց նա։

ԱԱԾ նախկին տնօրենը հայտնեց, որ սա շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործ է։
Загружается новость ... "Лево"
«Վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իմ նկատմամբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը: Այն մեղադրանքները, որ հնչեցրել են իմ հասցեին, որևէ մեկը չի հաստատվել, որևի մեկի հաստատումը չի ստացվել, և ինչպես նրանք, այսպես էլ այս «մեղադրանքը», իմ կարծիքով, հօդս է ցնդելու»,-ասաց նա:

Իսկ , անդրադառնալով կոնկրետ գործին, Արթուր Վանեցյանը հայտնել է, որ 2018-ին վերականգնվել է աշխատանքի նախկին աշխատակիցներից մեկը, ով ըստ ԱԱԾ մեկնաբանության՝ իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու:

«Բայց երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ոչ թե ԱԱԾ աշխատակիցները կամ քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև այսօրվա ԱԱԾ գործող տնօրենը, որովհետև եթե օրենքը կարդային հստակ և մինչև վերջ, կհասկանային, որ որևէ օրենքի խախտում չի եղել»,- ասաց նա։

Իր հերթին, Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրել է գործի մանրամասները՝ նշելով, որ գոյություն ունի օրենք, ըստ որի անձը 50 տարին լրանալուց հետո, որը ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետն է, իրավունք ունի 5 տարով այդ ժամկետը երկարացնել, ինչն էլ արվել է:

Նա նշել է, որ իր համար համար զարմանալի է, որովհետև քրեական օրենսգրքում չկա նման նորմ: Եթե նույնիսկ խախտում տեղի ունեցած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միևնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: 

«Սրանով ես կարծում եմ, որ պետությունը, առավել եւս, որ հարցին խառնվել է ԱԱԾ-ն, հաստատում է, որ պարոն Վանեցյանի դեմ չկա որեւէ քրգործ հարուցելու հիմք եւ նրանք հասել են նրան, որ նույնիսկ  այսկերպ քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել»,-ասաց Սահակյանը: -0-