526.81
7.46
477.4
+8
Եղանակը Երևանում
Հայ

Վենետիկի հանձնաժողովի նախագահը ողջունել է ԸՕ բարեփոխումների նախաձեռնությունը

09:55
01 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն ողջունել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու կառավարության նախաձեռնությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքներին օժանդակելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու համար:

Նա նշել է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները միտված են եղել առավելագունը ազատ, արդար և թափանցիկ ընտրական համակարգի ձևավորմանը և հավելել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ համագործակցությունն ու բարեփոխումների իրականացման գործում սերտ երկխոսությունը:

Բուքիքիոյի խոսքով, Վենետիկի հանձնաժողովը դրական է գնահատել նախանշված բարեփոխումները, որոնք միտված են քվեարկության իրավունքի իրականացմանը, դիտորդների իրավունքների պաշտպանությանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին, ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացմանը և այլն: Վենետիկի հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ ընտրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում հաջողությամբ կիրականացվի:

«Նիկոլ Փաշինյանը և Ջիաննի Բուքիքիոն քննարկել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին վերաբերվող տարբեր հարցեր, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- ասվում է հաղորդման մեջ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունն անելու է առավելագույնը՝ կազմակերպելու և անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները կասկածներ չեն հարուցի որևէ մեկի մոտ:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ շարժվում է ժողովրդավարության ամրապնդման, արդարադատության համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով, նշված ուղղություններով բարեփոխումները առաջնահերթություն են, իսկ ժողովրդավարության զարգացումը մեր հասարակության համար ներքին պահանջ է, համոզմունք և հիմնարար արժեք: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:23
12 Նոյեմբերի 2019
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացմանը վերաբերող հարցեր
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացմանը վերաբերող հարցեր:
10:51
12 Նոյեմբերի 2019
Փաշինյանի որոշմամբ, փոխնախարար է ազատվել պաշտոնից
Փաշինյանի որոշմամբ, փոխնախարար է ազատվել պաշտոնից:
13:42
11 Նոյեմբերի 2019
Մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ. Լավրով (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։
20:16
07 Նոյեմբերի 2019
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում
The Guardian. Մեծ Բրիտանիան կհետևի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
13:50
06 Նոյեմբերի 2019
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին. Bloomberg
Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության բանաձևին և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին:
18:17
05 Նոյեմբերի 2019
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար
Թուրք գրող Օրհան Փամուքը մեկնաբանել է հալածանքները, որոնց ենթարկվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար:
11:00
03 Նոյեմբերի 2019
New York Times–ը` Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին
New York Times–ը հոդված է հրապարակել Հայաստանի «թավշյա» հեղափոխության, տիրող մթնոլորտի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման մասին։
16:37
01 Նոյեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը բացահայտել է Լավրովի այցի օրակարգը
Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ լրագրողների հետ զրույցում բացահայտեց իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի այցի օրակարգը:
13:14
01 Նոյեմբերի 2019
ՌԴ Պետդումայի խոսնակը կայցելի Հայաստան
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
11:00
01 Նոյեմբերի 2019
Մնացականյան–Մամեդյարով հանդիպման ակնկալիքները. պատմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գևեմինգերը նախօրեին տարվա ընթացքում երկրորդ անգամ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում։
21:02
31 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ–ն սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։
19:24
31 Հոկտեմբերի 2019
Փաշինյան–Մեդվեդև հեռախոսազրույց. քննարկվել է պայմանավորվածությունների իրականացման ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: