Վազգեն Մանուկյանը հանդիպում կանցկացնի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ

08.12.2020, 14:34
Հայաստանի ընդդիմության` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նախաձեռնել է հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի հետ
Վազգեն Մանուկյանը հանդիպում կանցկացնի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ընդդիմության` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը նախաձեռնել է հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանի հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ինքը ՝ Մարուքյանը:

«Ոչ թե հնարավոր է, այլ մեզ դիմել են հանդիպման համար, հահնդիպումը տեղի կունենա»,- մեկնաբանել է նա Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին հարցը։

Մարուքյանը չի նշել հանդիպման ժամկետները, քննարկվելիք հարցերը, սակայն նշել է, որ հանդիպման նախաձեռնողը վարչապետի ընդդիմության թեկնածուն է:

Պատգամավորը չբացառեց նաև, որ «Լուսավոր Հայաստանը» միանա ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիային:

Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լուսավոր Հայաստանը» չի սատարում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարել էր, որ խմբակցությունը հարգում է ընդդիմության՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքը, բայց կարծում է, որ այս իրավիճակում ժամանակավոր վարչապետ կարող է ընտրվել այն անձը, որը երկու կողմից կամուրջներ չի վառել, որը ունի որոշակի քաղաքական թիմ, որն ի վիճակի է պատասխանատվություն կրել իր վարչապետի համար: «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության որոշմամբ կուսակցությունը առաջադրեց իր թեկնածուին՝ Էդմոնդ Մարուքյանին:-0-