Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
23.07.2025,
11:08
Նիկոլ Փաշինյանն երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

