Վանեցյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր կուսակցության տեսլականը (ՎԻԴԵՈ)
21:15
10 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին, մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ հայտարարությանը և դրան հետևած իրադարձություններին:
«Նախագահ Սարգսյանը կարևորել է հասարակական համերաշխության և ազգային համաձայնության մթնոլորտի առկայությունը համազգային նշանակության հարցերի լուծման գործընթացներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայրենիք» կուսակցության ղեկավարը ներկայացրել է իր գնահատականները և դիտարկումները, նշելով, որ կուսակցությունն ունի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը:-0-
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կմշակեն ընթացիկ հարցեր, կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ