419.96
4.23
389.72
+7
Եղանակը Երևանում
Հայ

Վանեցյանը՝ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի շուրջ փաստաթղթի ստորագրման պատճառների ու հետևանքների, քաղաքացական պատերազմի վտանգի և ընդդիմության օրակարգի մասին

14:58
11 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «168 ժամ» լրատվականին տված հարցազրույցում ներկայացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղի շուրջ ՀՀ-ի հետ եռակողմ հայտարարության ստորգրման պատժառների և հետևանքների մասին, պատմել երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների վտանգների, ընդդիմության նախատեսվող հանրահավաքի, ինչպես նաև իր տեսլականը ստողծված դժվար իրավիճակից ելքի մասին:

Загружается новость ... "Лево"

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը թեզերով ներկայացնում է Վանեցյանի կողմից հնչեցված մտքերը:

- Այն, ինչ կատարվեց, սպասելի էր, և մենք չկարողացանք կանխել այս արհավիրքը: Դա մեր երրորդ հանրապետության ամենամոթալի ու ամենացավալի էջերից մեկն էր և դրա պատասխանատուն և միակ մեղավորը ՀՀ-ում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է:

- Նրանք վերջին 2,5 տարիների ընթացքում արտաքին ուժերի ազդեցության ներքո իրականացրեցին այս ծրագիրը, որն ավարտվեց այս ամոթալի հայտարարության ստորագրումով .

- Facebook-ով կառավարվում է երկիրը, ինչի հետևանքով մենք կանգնել ենք այս արհավիրքի առջև: Հասարակությունն ապրում է Facebook-յան իրականության մեջ, երբ լուրջ մարտահրավերների պայմաններում տեղեկությունը Facebook-ից է ստացվում:

- Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ հանրության մեջ դժգոհության թե՝ արտաքին ուժերի ազդեցության ներքո, Վանեցյանը նշել է, որ երկու հանգամանքները համընկան: Փաշինյանը բացառիկ հնարավորություն ուներ համախմբելու հասարակությունը, ուժեղացնելու երկիրը և կառուցելու բոլորիս երազանքի Հայաստանը: Այնինչ նա արեց լրիվ հակառակը՝ մենք ունեցանք պառակտված հասարակություն, քադված տնտեսություն, այսօր արդեն կորսված Հայրենիքի մի հատված և հիվանդ հասարակություն, որը մեկնաբանելով նա նշել է, որ խոսքը Facebook-յան իրականության մեջ ապրող հասարակության մասին է:

- Երբ պատերազմը սկսվեց իշխանությունը մտածում էր, որ դա մի քանի օր կտևի, և նրանք փորձելու են հերոսանալ: Նրանք լուրջ չէին վերաբերում: 

- Իմ ունեցած տվյալներով, Զինված ուժերը Նիկոլ Փաշինյանին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ դեռևս պատերազմի սկզբի 3-4 օրերից զեկուցել են իրական իրավիճակը և նշել, որ անհրաժեշտ է կնքել հրադադարի պայմանագիր: Այդ ժամանակ, եթե Փաշինյանը սթափ գնահատեր իրավիճակը, մենք կկարողանայինք պահպանել Հադրութը, Ջաբրայիլը, Ֆիզուլին: Եթե այն ժամանակ կնքվեր հրադադարի պայմանագիր, մենք չէնք կորցնի Շուշին, Հադրութը և պայմանագրի շրջանակում կֆիքսեինք Արցախի կարգավիճակը և ամենակարևորը, չէինք ունենա այս թվով զոհեր:

- Կա տեղեկություն, որ ընդդիմության հանրահավաքին չորեքշաբթի կիրականացվեն պրովոկացիաներ՝ քաղաքացիական պատերազմ հրահրելու համար: Դիմում եմ ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ դեմն առեք:

- Ես չեմ ցանկանում Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում, ոչ քննադատել, ոչ էլ պաշտպանել նախկիններին: Բայց մի բան կարող եմ ասել, նախկինները Ղարաբաղը տալիս էին, Ալիևը չվերցրե՞ց, իսկ Նիկոլ Փաշինյանը չէր տալիս, Ալիևը պատերազմով վերցրե՞ց: Երեք նախագահների ժամանակ մենք ունեցել ենք ազատագրված Արցախ, Փաշինյանին փոխանցվել է կայացած պետություն, որտեղ ապրում էին մարդիկ, գործում էր Սահմանադրություն, օրենքներ, գործադիր մարմին, դատարաններ, զարգացող տնտեսություն: ՀՀ ամենամեծ խնդիրը Արցախյան հիմնահարցի լուծումն էր, եթե Նիկոլ Փաշինյանը չգիտեր այդ հիմնահարցի լուծման ձևը, ինչո՞ւ ստանձնեց Հանրապետության վարչապետի պաշտոնը:

– Ազգային ժողովը, որպես առաջնային մանդատով օժտված կառույց, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը վերականգնելու ուղղությամբ, ավելի ճիշտ` նոր իշխանության ձևավորման համար։

– Եթե Փաշինյանը հրաժարական չտա, կլինի քաղաքական գործընթաց, և ժողովուրդը, և քաղաքական ուժերը կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ։ Մենք հակասահմանադրական ճանապարհով երբևիցե չենք իրականացնելու իշխանափոխություն, բայց մենք ունենք այնքան կամք, այնքան ներուժ և հասարակության ստվար զանգվածի աջակցություն, որ կկարողանանք ստիպել, պարտադրել Նիկոլ Փաշինյանին ինքնակամ ներկայացնել հրաժարական։

– Հայաստանի իշխանությունները 2,5 տարվա ընթացքում այնքան փչացրեցին հարաբերությունները բոլոր մեր ավանդական բարեկամ պետությունների հետ, որ չէին կարողանում անգամ պրիմիտիվ հարցերով դիմել։ Հայաստանն իրեն պահում է այնպես, որ կորցնում է բոլոր արտաքին գործընկերների հետ վստահությունը` թե Ռուսաստանի, թե Իրանի, թե Վրաստանի, թե Չինաստանի։

– Երբ ստեղծվի այս պատերազմի քննիչ հանձնաժողովը, այդ ժամանակ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն։ Պետք է լինի շատ լուրջ քննություն։ Ազգային ժողովը պետք է օգտագործի իր լծակները, չեմ բացառում, որ որոշակի ստուգումներ իրականացնելուց հետո պետք է հարուցվի քրեական գործ։

– Եթե վաղը (ի նկատի ունի հանրահավաքի օրը` նոյեմբերի 11–ը, խմբգր.) հանկարծակի մեր երկրում սկսեն խժդժություններ, դրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Մենք որևէ ապօրինի միջոցառում չենք իրականացնելու, մենք որևէ անօրինական գործողություններ չենք իրականացնելու։ Ոստիկանությունը և ԱԱԾ–ն պարտավոր են ապահովել մեր հանրահավաքի անվտանգությունը։

– Մեր օրակարգը հետևյալն է` Նիկոլ Փաշինյանի հրաժարական, կառավարության հրաժարական, ազգային համաձայնության կառավարության ձևավորում։ Որոշ ժամանակ հետո, համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո բոլոր քաղաքական ուժերն արդեն պատրաստ կլինեն հավասար պայմաններով մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:40
03 Ապրիլի 2024
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չեն արել․ ՎԻԴԵՈ
12:33
02 Ապրիլի 2024
Վաշինգտոնը զգուշացրել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
Վաշինգտոնը զգուշացնում է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ
15:24
01 Ապրիլի 2024
Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են «Мир» քարտերի հետ կապված իրավիճակի ուղղությամբ․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն աշխատում են ԱՄՆ-ի ճնշման արդյունքում պատճառած վնասը փոխհատուցելու ուղղությամբ
11:02
01 Ապրիլի 2024
Հայաստանում հավատում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերումը հնարավոր է․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հավատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռք բերմանը
16:25
29 Մարտի 2024
Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից նշել են, որ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
13:41
29 Մարտի 2024
Փոխվստահության ձևավորուման գործընթացը երբեք չի լինում միակողմանի․ փորձագետնը՝ Երևան–Բաքու բանակցությունների մասին
Միաժամանակ նա չի հերքել կողմերի միջև երկխոսության հաստատման անհրաժեշտությունը
11:23
29 Մարտի 2024
Իրավիճակը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում հայկական ղեկավարության դիրքորոշման պատճառով․ Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը հորինված պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման
11:04
28 Մարտի 2024
Բլինքեն–Փաշինյան–ֆոն դեր Լեյեն բրյուսելյան հանդիպումը կապ չունի Ադրբեջանի հետ․ Պետդեպում նշել են այդ քննարկման նպատակները
Բրյուսելյան հանդիպմանը հիմնական ուշադրությունը կուղղվի  Հայաստանի տնտեսական կայունությանը
10:55
27 Մարտի 2024
ԱՄՆ-ի նպատակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն և տևական խաղաղության․ Պետդեպ
Պետդեպից հայտնել են, որ ԱՄՆ–ի նպատակն է խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն և տևական խաղաղության
13:19
26 Մարտի 2024
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը
10:34
26 Մարտի 2024
Ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ արբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են
16:01
25 Մարտի 2024
Հայաստանն ու Վրաստանն անվերապահորեն ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը
Փաշինյանը վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ հիշեցրել է հունվարին երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին ստորագրված հուշագրի մասին