«Ուկրաինայում խաղաղությունը չպետք է և չի կարող հաստատվել ցանկացած գնով և Ռուսաստանի թելադրանքով»․ Մակրոն

06.03.2025, 11:54
Մակրոնը հանդես է եկել Ուկրաինայում ցանկացած գնով հրադադարի դեմ, հայտարարել է, որ սկսվել է անորոշության նոր դարաշրջան և անդրադարձել է միջուկային զենքի կիրառման հնարավորությանը
«Ուկրաինայում խաղաղությունը չպետք է և չի կարող հաստատվել ցանկացած գնով և Ռուսաստանի թելադրանքով»․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հեռուստատեսային ուղերձով։

Նա հանդես է եկել Ուկրաինայում ցանկացած գնով հրադադարի դեմ, հայտարարել է, որ սկսվել է անորոշության նոր դարաշրջան և անդրադարձել է միջուկային զենքի կիրառման հնարավորությանը։

«Коммерсантъ»-ը ներկայացնում է Մակրոնի հայտարարության առանցքային թեզերը.

  • Ռուսաստանն այս պահին և առաջիկա տարիներին սպառնալիք է Ֆրանսիայի և Եվրոպայի համար։ Այն շարունակում է վերազինվել։
  • Մենք այլևս չենք կարող հավատալ Ռուսաստանի խոսքերին։ Ուկրաինան իրավունք ունի խաղաղության և անվտանգության, ինչը համապատասխանում է նաև Եվրոպայի անվտանգության շահերին։
  • Ուկրաինայում խաղաղությունը չպետք է և չի կարող հաստատվել ցանկացած գնով և Ռուսաստանի թելադրանքով, դա չպետք է լինի կապիտուլյացիա։ Խաղաղությունը չի կարող արտահայտվել փխրուն հրադադարով։
  • ԱՄՆ-ն փոխել է իր դիրքորոշումը, այժմ ավելի քիչ է աջակցում Ուկրաինային։ Մեր անվտանգությունը և բարօրությունը դարձել են ավելի անորոշ։ Մենք թևակոխում ենք նոր դարաշրջան։ Ուզում եմ հավատալ, որ ԱՄՆ-ն կլինի մեր կողմից, բայց մենք պետք է պատրաստ լինենք, եթե դա այդպես չլինի։
  • Եվրոպական զորքեր պետք է տեղակայվեն Ուկրաինայում՝ խաղաղության հաստատումից հետո դրա պահպանումը երաշխավորելու համար։
  • Ընդունել եմ որոշում սկսել քննարկումներ Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառման վերաբերյալ՝ ամբողջ ԵՄ–ի պաշտպանության նպատակով։
  • Եվրոպայի ապագան չպետք է որոշեն Մոսկվան և Վաշինգտոնը։
  • Ֆրանսիան Եվրոպայի ամենաարդյունավետ բանակն ունի, բայց ռազմական բյուջեն անհրաժեշտ է շարունակաբար ավելացնել։
  • Հաջորդ շաբաթ Փարիզում տեղի կունենա ԵՄ այն երկրների Գլխավոր շտաբերի ղեկավարների հանդիպումը, որոնք պատրաստ են երաշխավորել Ուկրաինայի ապագա խաղաղությունը։