ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Էրդողանը Գերմանիա մուտք գործելու թույլտվություն է խնդրել, հայտնում է կիպրական Sigmalive հեռուստաալիքը, գրում է
ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Նրա խոսքով, կառավարությունը վերահսկում է իրավիճակը, իսկ Էրդողանն ապահով վայրում է։
Թուրքիայում հեղաշրջման կազմակերպիչները պատանդ են պահում երկրի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլի օդանավակայանում նկատվել են տանկեր, դադարեցվել է հեռուստահեռարձակումը, արգելափակվել են սոցցանցերը։
Մայրաքաղաք Անկարայում հրաձգության որոտ է լսվում։ Ականատեսները հայտնում են, որ երկնքում ռազմական ուղղաթիռներ և ռազմական օդանավեր են երևում։ --0--