Թուրքիան քայլեր է քննարկում Գերմանիայի ընդունած հայկական բանաձևին ի պատասխան

15.06.2016, 20:24
Թուրքիայի իշխանությունները պատասխան քայլեր են մշակում Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող բանաձևի ընդունման համար:
Թուրքիան քայլեր է քննարկում Գերմանիայի ընդունած հայկական բանաձևին ի պատասխան
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի իշխանությունները պատասխան քայլեր են մշակում Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող բանաձևի ընդունման համար, չորեքշաբթի հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան Ստամբուլում աշխատող օտարերկրացի լրագրողների հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության ներկայացուցիչը նշել էր, որ Թուրքիայի պատասխան քայլերը կսահմանվեն` հաշվի առնելով տնտեսական իրողությունները։

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2–ին «1915 և 1916 թվականներին հայերի և քրիստոնեական փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» բանաձևը։

Գերմանիան թուրքական ապրանքների գլխավոր արտահանող շուկան է, քանի որ նախորդ տարի մատակարարումների ծավալը կազմել էր 13.4 մլրդ դոլար։ Միաժամանակ, Գերմանիայում երեք միլիոն թուրք է ապրում։

Ավելի վաղ հունիսին Բունդեսթագի պատգամավորների ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող բանաձևի ընդունմանը։