583.37
6.48
494.13
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Թուրքիան լուրջ սպառնալիք է միջազգային անվտանգության համար․ ՀՀ նախագահը՝ ԵՄ բարձր ներկայացուցչին

17:46
22 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ,22 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Թուրքիայի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար, հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ընթացքում։ Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
 

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:  

«Նախագահ Սարգսյանը հանգամանալից անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար:

Ժոզեպ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:27
10 Նոյեմբերի 2020
Գախարիան Փաշինյանի հետ զրույցում ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ
22:18
10 Նոյեմբերի 2020
ՀՀԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ․ ՎԻԴԵՈ
21:48
10 Նոյեմբերի 2020
ՀՅԴ-ի ներկայացուցիչները ՀՀ նախագահին հայտնել են Ղարաբաղի հարցի շուրջ համազգային կոնսենսուսի անհրաժեշտության մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ․ ՎԻԴԵՈ
21:15
10 Նոյեմբերի 2020
Վանեցյանը ՀՀ նախագահին ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու իր կուսակցության տեսլականը (ՎԻԴԵՈ)
Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ. ՎԻԴԵՈ
19:44
10 Նոյեմբերի 2020
Ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի 7 օրից․ Մարուքյան
Յոթ օր հետո կմեկնարկի Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ՝ երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ
18:04
10 Նոյեմբերի 2020
17 քաղաքական կուսակցություններ նախատեսում են վաղը հանրահավաք կազմակերպել, ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ
17 քաղաքական կուսակցություններ նախատեսում են վաղը հանրահավաք կազմակերպել, ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ
23:59
09 Նոյեմբերի 2020
ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք.ՀՀ ԱԳՆ-ն՝ ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման վերաբերյալ
16:53
09 Նոյեմբերի 2020
Ալիևը հուսահատ փորձում է ժխտել իրականություն` հասկանալով, որ վաղ թե ուշ կրելու է իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ BBC–ին տված հարցազրույցում արված հայտարարությունները
21:25
08 Նոյեմբերի 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
23:50
07 Նոյեմբերի 2020
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է․ Փաշինյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին
16:46
06 Նոյեմբերի 2020
ԵՄ–ն մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ
ԵՄ–ն մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Թուրքիայի դեմ և սպառնում է ներդնել նոր սահմանափակումներ Անկարայի դեմ
10:14
06 Նոյեմբերի 2020
Թրյուդոն և Մակրոնը քննարկել են իրադրությունը Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը
Թրյուդոն և Մակրոնը քննարկել են իրադրությունը Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը