Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրան–Հայաստան սահմանի վրա․ պաշտպանության նախարար

21.05.2025, 10:55
Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև սահմանին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ
Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրան–Հայաստան սահմանի վրա․ պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև սահմանին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով, Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանը երկու ազգերի միջև հաղորդակցության պատմական երթուղին է, և Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ այդ սահմանի նկատմամբ, հաղորդում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և հայտարարել է, որ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի բարիդրացիական քաղաքականության մեջ։

Նա նշել է, որ տարածաշրջանային սահմանների տարածքային ամբողջությունն ու կայունությունն իրանական քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։