636.4
7.1
524.48
-2
Եղանակը Երևանում
Հայ

«Սպասում ենք նոր պատերազմի». ռազմական փորձագետը մեկնաբանել է Բաքվում Էրդողանի հայտարարությունները

11:46
11 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը Բաքվում է շքերթի ժամանակ հայտնել է, որ պատերազմը դեռ չի ավարտվել և պայքարը շարունակվելու է տարբեր ռազմաճակատներում:

Загружается новость ... "Лево"

«Տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան, եթե Հայաստանի ժողովուրդը դասեր քաղի այն ամենից, ինչ կատարվեց Ղարաբաղում»,- հայտնել է Էրդողանը:

Ինչպես «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչը, թուրք առաջնորդի խոսքերը վկայում են, որ Թուրքիան մտադիր չէ հետ կանգնել իր արտաքին քաղաքական ուղղությունից, որի հիմնական նպատակը Օսմանյան ժառանգության վերականգնումն է: 

«Ինչ է նշանակում «դասեր քաղի»: Ըստ իս, այստեղ ակնհայտ է, որ Հայաստանն այլևս չպետք է հակառակվի թուքական գերիշխանությանը Անդրկովկասում: Իսկ եթե դասեր չքաղեք, ապա ձեզ սպասվում է Ղարաբաղյան սցենարի կրկնությունը»,- համարում է Վալյուժենիչը:

Լայն իմաստով, նրա խոսքով, սա նաև ուղերձ է Թուրքիայի բոլոր «թշնամիներին»: 

««Մի կանգնեք մեր ճանապարհին, մեր դրոնները հողին կհավասարեցնեն ձեր պաշտպանությունը, իսկ հետո մենք ման կտանք ձեր սպառազինությունը մեր քաղաքների փողոցներով»: Ես կասեի, որ սա կայսերական հռետորաբանություն է: Ի դեպ, Էրդողանն իր ճառում մի արտահայտություն է հնչեցրել. «Թող լուսավորվի Էնվեր փաշայի հոգին»: Նա խոսում է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի և պանթյուրքիզմի գաղափարախոսներից մեկի մասին: Ակնհայտ է, որ այդ ազգանունն իզուր չի հնչեցվել»,- արձանագրում է փորձագետը:

Վալյուժենիչը հիշեցրել է, որ օրերս թուրքական պետական հեռուստաալիքը ցույց է տվել Հայաստանի քարտեզը, որտեղ որպես «թուրքական պատմական հողեր» են նշվել Երևանը և այլ խոշոր հայկական քաղաքներ:

«Փաստացիորեն, սա ողջ տարածքն է, որ բաժանում է Ադրբեջանը Թուրքիայից: Չեմ կարծում, որ սա ակնարկ է, իբրև թե՝ «սա մեր հաջորդ ռազմական նպատակն է»: Ավելի շուտ, Հայաստանի կառավարությունից կարող են պահանջել ապահովել Թուրքիա-Ադրբեջան տրանսպորտային միջանցք: Սա Բաքվի և Անկարայի վաղեմի երազանքն է»,- նշել է նա:

Փորձագետի խոսքով, Ղարաբաղում հաղթանակը և փաստացիորեն ռազմական գործողությունների արձագանքի բացակայությունը համոզեցին Թուքիային և Ադրբեջանին, որ պատերազմը՝ արդյունավետ և գործուն մեխանիզմ է վիճելի հարցերի համար:

«Այնպես որ սպասում ենք նոր պատերազմի»,- զգուշացնում է փորձագետը: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:22
20 Փետրվարի 2021
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ
16:28
19 Փետրվարի 2021
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
ՄԻԵԴ–ն անընդունելի է համարել Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքացու ներկայացրած գանգատը
20:42
15 Փետրվարի 2021
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
Երևանը պատասխանել է Ալիևին. ՀՀ–ի տարածքով անցնող յուրաքանչյուր ճանապարհ լինելու է բացառապես Հայաստանի ինքնիշխանության ներքո
19:36
12 Փետրվարի 2021
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը
21:57
11 Փետրվարի 2021
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
Զախարովան անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ավետարանոցում Մեծ Հայրենականին նվիրված հուշարձանի պղծմանը
19:25
10 Փետրվարի 2021
Աբխազիան առաջարկել է Ռուսաստանին բացել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի հետ
Աբխազիան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին
18:47
10 Փետրվարի 2021
ԱԳ նախարար. այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
ՀՀ ԱԳ արարը հայտարարել է, որ այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ
19:36
09 Փետրվարի 2021
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ (ՖՈՏՈ)
Ադրբեջանի ԶԼՄ–ները նախաձեռնել են ՀՀ ՄԻՊ–ի դեմ կազմակերպված հարձակումներ, որոնց ներգրավված են նաև Ադրբեջանի պատգամավորներ. ՖՈՏՈ
19:28
05 Փետրվարի 2021
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
Ավինյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի դեսպանին, քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
21:49
03 Փետրվարի 2021
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը (ՖՈՏՈ)
Մակրոնը ռուսերեն է մեկնաբանել ընդդիմադիր գործիչ Նավալնիի դատավճիռը. ՖՈՏՈ
15:15
03 Փետրվարի 2021
Երևանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
Երևանը կոշտ պատասխանն` Անկարային. որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին
13:05
31 Հունվարի 2021
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը
Ի՞նչ են պայմանավորվել Երևանը, Մոսկվան ու Բաքուն. կայացել է 3 երկրների փոխվարչապետերի հանդիպումը