552.62
6.64
476.85
+11
Եղանակը Երևանում
Հայ

Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է․ Փաշինյանը

23:50
07 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով։ Այս մասին գրեմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ»,- ասել է նա: 

Միաժամանակ վարչապետը պարզաբանել է, թե ինչու է համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։

Загружается новость ... "Право"
«Որովհետև նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա»,- ասել է նա: 

Փաշինյանը նշել է, որ այդ նույն երևույթի արտահայտությունը երևում է Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում, մի փոքր այլ դրսևորումներով՝ Ռուսաստանում: 

«Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություններ տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին»,- պարզաբանել է նա: 

Ընդ որում՝ վարչապետը նշել է ևս մեկ կարևոր ապացույց, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ։ 

«Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ»,- ասել է նա:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:52
02 Նոյեմբերի 2021
ՀՀ նախագահը զրուցել է Բայդենի, Մակրոնի, Մերկելի հետ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ–ի գագաթնաժողովի շրջանակում (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահը զրուցել է Բայդենի, Մակրոնի, Մերկելի հետ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ–ի գագաթնաժողովի շրջանակում.ՎԻԴԵՈ
14:47
31 Հոկտեմբերի 2021
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկումը
15:58
28 Հոկտեմբերի 2021
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման և սպասվում է Ադրբեջանի դրական ազդակին.ԱԽ քարտուղար
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման և սպասվում է Ադրբեջանի դրական ազդակին.ԱԽ քարտուղար
23:32
27 Հոկտեմբերի 2021
Հարավային երկաթգծի վերականգման հարց քննարկվում է. փոխվարչապետը՝ ապաշրջափակման տարբերակների մասին
Հարավային երկաթգծի վերականգման հարց քննարկվում է. Մհեր Գրիգորյանն` ապաշրջափակման տարբերակների մասին
00:02
27 Հոկտեմբերի 2021
Էրդողան. Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նա լուծի խնդիրներն Ադրբեջանի հետ
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե նա լուծի խնդիրներն Ադրբեջանի հետ
10:48
21 Հոկտեմբերի 2021
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հարցերը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը Մոսկվայում քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հարցերը
16:03
18 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը խոստացել է համարժեք պատասխանել Հայաստանի դրական քայլերին սահմանների դելիմիտացիայի հարցում
Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը համարժեք կպատասխանի Հայաստանի կողմից արված ցանկացած դրական քայլի երկու երկրների սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում
10:16
14 Հոկտեմբերի 2021
Ադրբեջանը հերքել է Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանցի վարորդներին ազատ արձակելու լուրը
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում
21:24
12 Հոկտեմբերի 2021
Փաշինյանը` Պուտինին.ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված.ՎԻԴԵՈ
18:25
09 Հոկտեմբերի 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարել են, որ պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը