«Սա հաջողության, պատմություն է, այլ ոչ թե ձախողման»․ Փաշինյանը կարծում է՝ ԼՂ–ն կորսված չէ, այլ ՀՀ–ն է գտնվել

19.06.2025, 14:43
Վարչապետն ասել է, որ ինքն ավելի լավատես է ՀՀ-ի  ապագայի նկատմամբ, քան երբևէ
«Սա հաջողության, պատմություն է, այլ ոչ թե ձախողման»․ Փաշինյանը կարծում է՝  ԼՂ–ն կորսված չէ, այլ ՀՀ–ն է գտնվել

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը կորսված չէ, այլ Հայաստանն է գտնվել։

«Սա է ճշմարտությունը։ Ներկայումս ՀՀ-ն գտնվում է իր կայացման ճանապարհին», - ասել է Փաշինյանը հինգշաբթի ԱԺ նիստում։

Վարչապետն ասել է, որ ինքն ավելի լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ, քան երբևէ. «Սա հաջողության պատմություն է, այլ ոչ թե ձախողման»,-ասել է նա։