Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները Լապշինի պաշտպանության համար. Պեսկով
08.02.2017,
17:00
Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր իրավական գործողությունները` ուղղված բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր իրավական գործողությունները` ուղղված բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը, ով Բելառուսի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Լապշինը մի քանի քաղաքացիություն ունի, այդ թվում, ռուսական, ինչի հետ կապված Մոսկվայի համար նա Ռուսաստանի քաղաքացի է:
«Մենք շարունակում ենք օրինական կարգով փորձել պաշտպանել նրա հետաքրքրությունները: Սրանք բանակցություններ չեն, սակայն բոլոր անհրաժեշտ իրավական գործողությունները, որ ուղղված են նրա հետաքրքրությունների պաշտպանությանը, կատարվում են», - ընդգծել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախօրեին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ռուսական, ուկրաինական և իսրայելական քաղաքացիություն ունեցող բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։
Նրան նախորդ տարվա դեկտեմբերին ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ Լապշինը ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: -0-