-10
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանությունների ուղղությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու հարցում. Լավրով

17:16
21 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ողջունել է ՀՀ-ում հասարակության մեջ կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

«Մենք դիտարկում են (Երևան) մեր այցը որպես նախագահ Պուտինի կողմից բազմիցս արտահայտված ուղղության հաստատում, որը նախագահն ու Հայաստանի վարչապետն իրականացնում են նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու համար, ինչը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը և անցնել Լեռնային Ղարաբաղ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին»,- նշել է Լավրովը շաբաթ օրը ՀՀ կառավարության հետ հանդիպման ամփոփման շուրջ ճեպազրույցի ընթացքում: 

Քնարկված ոլորտների մասով ռուս նախարարը նշել է, որ իրականացվել են ընդլայնված բանակցություններ երկու երկրների ՊՆ-ի և ԱԻՆ-ի մակարդակով: 

«Առավել մեծ ուշադրության են արժանացել այն խնդիրները, որոնք կապ ունեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը, խաղաղապահ առաքելության իրականացմանն ու քաղաքացիական բնակչության աջակցությանն ուղղված նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությունների լիարժեք ու հստակ կատարման ապահովման հետ»,- նշել է նա: 

Լավրովն ընդգծել է, որ բոլոր կողմերն ընդունել են՝ տվյալ հայտարարությունը հանդիսանում է իրադրության կարգավորման ոչ այլընտրանքային ճանապարհ, որը «մի քանի շաբաթ առաջ շատ ու շատ սուր բնույթ էր ձեռք բերել»:

«Միաձայն շեշտվեց, որ այս հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը ոչ միայն երկրի ներսում, այլև արտերկրում անընդունելի են: Բայց մենք նաև վերահաստատեցինք մեր վճռականությունը` ամեն ինչ անելու, որպեսզի այս հայտարարությունը շարունակի գործել», - նշել է Լավրովը:

Խոսելով ամենաբարձր մակարդակով իր հանդիպումների մասին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ինչպես Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել են, որ այս հայտարարությունն օգնում է լուծել լուրջ խնդիրներ և կյանքեր փրկել:

«Եվ նրանք լիովին հավատարիմ են ապագայում այս համաձայնագրի կատարման ապահովմանը», - նշել է նա:

Նրա խոսքով, բարձր գնահատական է տվել Ղարաբաղում ռուս խաղաղապահներ աշխատանքին և ՌԴ նախագահի հրամանգրին՝ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման մասին, որը արդեն անցնում է աշխատանքի: -0- 

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:47
18 Հունվարի 2021
Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձման առաջնահերթությունը
Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձման առաջնահերթությունը

23:13
15 Հունվարի 2021
Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին` առաջարկելով կարգավորել հարաբերությունները
Մակրոնը նամակ է ուղարկել Էրդողանին` առաջարկելով կարգավորել հարաբերությունները
19:03
15 Հունվարի 2021
Ադրբեջանական գերության մեջ գտնվում է 4 հայ կին. ՀՀ–ում միջազգային մակարդակով պահանջում են ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը
Ադրբեջանական  գերության մեջ գտնվում է 4 հայ կին. ՀՀ–ում միջազգային մակարդակով պահանջում են ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը
18:29
13 Հունվարի 2021
Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՄԻՊ (ՖՈՏՈ)
Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով. ՖՈՏՈ
16:59
13 Հունվարի 2021
Պուտինն Էրդողանին է ներկայացրել մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները
Պուտինն Էրդողանին է ներկայացրել մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները
16:10
12 Հունվարի 2021
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Մհեր Գրիգորյանը
Մհեր Գրիգորյանը կգլխավորի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը
11:44
12 Հունվարի 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ. ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը գերիների հարցում
22:23
11 Հունվարի 2021
Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան. Ալիև
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով կստանա երկաթուղային ելք դեպի Ռուսաստան և Իրան
21:33
11 Հունվարի 2021
Հրապարակվել է Պուտին–Փաշինյան–Ալիև հայտարարության ամբողջական տեքստը
Ի՞նչ հայտարարություն են այսօր ստորագրել Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը, Կրեմլը հրապարակել է ամբողջական տեքստը
16:47
11 Հունվարի 2021
Պուտին. սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ (ՎԻԴԵՈ)
Պուտինն ասել է, որ սահմանների բացման և ապաշրջափակման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ (ՎԻԴԵՈ
16:35
11 Հունվարի 2021
Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին. եռակողմ հանդիպման մեկնարկը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ու Ալիևը իրար ձեռք չսեղմեցին. եռակողմ հանդիպման մեկնարկը. ՎԻԴԵՈ
15:30
11 Հունվարի 2021
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը (ՈւՂԻՂ)
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը. ՈւՂԻՂ