609.06
6.78
511.69
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանը չի կարող մեկնել ՌԴ․ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

20:06
30 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ 

Նշվում է, որ վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրել է Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվել է անձնագիրը։ 

Загружается новость ... "Лево"
Գրասենյակից հայտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը մտադրված է եղել մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնել է COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։ 

«Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։ Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: -0- 

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:35
25 Նոյեմբերի 2020
Հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող․ ՀՀ նախագահը՝ վարչապետ դառնալու մասին
Հանրապետության նախագահը շատ անելիք ունի և չի մտածում վարչապետ լինելու մասին, պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել և իր ներդրումը բերել
00:26
25 Նոյեմբերի 2020
Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի կատարման ընթացքը
Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև
22:09
24 Նոյեմբերի 2020
Այվազյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ
12:06
24 Նոյեմբերի 2020
Փաշինյանը Գաբրիել Բալայանին ազատել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ Գաբրիել Բալայանն ազատվել է Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
13:45
23 Նոյեմբերի 2020
Դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարել է անժամկետ հացադուլ` Փաշինյանի հրաժարականի պահանջով
Դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարել է անժամկետ հացադուլ` Փաշինյանի հրաժարականի պահանջով
20:55
22 Նոյեմբերի 2020
Պուտինը բացատրել է, թե ինչու Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ռազմական օգնություն չի տրամադրել
Պուտինը բացատրել է, թե ինչու Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ռազմական օգնություն չի տրամադրել
12:35
22 Նոյեմբերի 2020
Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից (ՎԻԴԵՈ)
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել․ նա նշել է, որ պետք է գնան Քննչական կոմիտե․ ՎԻԴԵՈ
22:05
21 Նոյեմբերի 2020
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ազատ է արձակվել
Ազատ է արձակվել ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը
20:36
21 Նոյեմբերի 2020
Վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ․ Այվազյանը՝ Լավրովին (ՎԻԴԵՈ)
ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը․ ՖՈՏՈ
17:16
21 Նոյեմբերի 2020
Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանությունների ուղղությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու հարցում. Լավրով
Ռուսաստանն աջակցում է ՀՀ իշխանությունների ուղղությանը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունները պահելու հարցում. Լավրով
15:46
21 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հնչեցրել է լուծում պահանջող հարցեր, Լավրովը՝ վստահություն հայտնել երկկողմ հարաբերություններն առաջ մղելու հարցում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հնչեցրել է լուծում պահանջող հարցեր, Լավրովը՝ վստահություն հայտնել երկկողմ հարաբերություններն առաջ մղելու հարցում. ՎԻԴԵՈ
14:33
21 Նոյեմբերի 2020
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը (ՖՈՏՈ)
Փաշինյանը հայտնել է, թե ինչպես է անցել Լավրովի հետ հանդիպումը. ՖՈՏՈ