Ռոբերտ Քոչարյան. իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես և փոխանցես Փաշինյանին

29.04.2018, 21:51
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «НТВ» հեռուստաալիքին մեկնաբանել է հայ ընդդիմության առաջնորդի պահանջներն ու գործողությունները:
Ռոբերտ Քոչարյան. իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես և փոխանցես Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «НТВ» հեռուստաալիքին մեկնաբանել է հայ ընդդիմության առաջնորդի պահանջներն ու գործողությունները:

«Նիկոլ Փաշինյանը պահանջում է` տվեք ինձ իշխանություն հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկը վերցնի ու փոխանցի Փաշինյանին»,- ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ իշխանությունը կոնկրետ մարդիկ են խորհրդարանում և դիվանագիտական կորպուսում, նրանք ունեն իրենց կարծիքը և ինքնասիրությունը:

Загружается новость ... "Право"

«Շանտաժի ենթարկել մարդկանց մեծ բազմության միջոցով, ստիպել նրանց գնալ սեփական խղճին, հայացքներին և քաղաքականության մասին պատկերացումներին հակառակ բացարձակ այլ ծայրահեղություն է»,- ասել է Քոչարյանը:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-