ՌԴ–ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը․ Լավրով
21.05.2025,
13:29
Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և ժողովուրդների միջև խորը կապերը, հայտարարել է Լավրովը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի համար թանկ են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և ժողովուրդների միջև խորը կապերը, հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մեծ հիմք ենք ստեղծել պետությունների միջև փոխհարաբերությունների բոլոր ոլորտներում, որոնք պետք է օգտագործել առավելագույնս և խելամիտ», - նշեց նա Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ։
Լավրովի խոսքով, ռուսական կողմը նախկինի պես դաշնակցային հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է համարում անվտանգության ոլորտը։
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի պաշտպանության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովմանը», – հայտարարեց նա։