ՌԴ դեսպանը մեկնաբանել է Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը

11.09.2019, 16:01
Նա մեկնաբանել է արծարծվող այն լուրերը, թե Հայաստանում կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդիկ ապաստան են ստանում Ռուսաստանում։
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ տեղեկություն չի ստացել Միհրան Պողոսյանին Ռուսաստանում քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ։

Նա մեկնաբանել է արծարծվող այն լուրերը, թե Հայաստանում կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդիկ ապաստան են ստանում Ռուսաստանում։ Նրա կարծիքով, այդպիսի միտում չկա։

Նա նաև պատասխանել է Ռուսաստանում փաստացի քաղաքական ապաստան ստանալու վերաբերյալ հարցին։

«Ի՞նչ է նշանակում` փաստացի։ Եթե մարդը Ռուսաստանում է, դա չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել, որքան որ հասկանում եմ։ Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա, իմ տեղեկություններով, խոսքն իրավական ընթացակարգի մասին է, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման մասին»,– ասել է դեսպանը։

Նա նաև ասել է, որ քաղաքական ապաստան ստանալու դիմումների այլ դեպքերի վերաբերյալ մասնավոր տեղեկություն չունի։ Կոպիրկինն ընդգծել է, որ Հյաաստանի նոր իշխանություններին Ռուսաստանից մեսիջ չկա։

Загружается новость ... "Лево"

«Որևէ մեսիջ չեմ տեսնում։ Հայաստանի նոր իշխանություններին Ռուսաստանի մեսիջը հստակ է` որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, դաշնակիցներ, եղբայրական երկրներ, ժողովուրդներ։ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում որևէ կերպ չի փոխվել։ Որքան հասկանում եմ, դա համապատասխանում է Հայաստանի ղելավարության դիրքորոշմանը»,– ասել է նա։

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ռուսաստանը մերժել է հայկական կողմի` նախկին պատգամավոր, հարկադիր գլխավոր նախկին կատարող Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը։ -0-