ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների եռյակը, որի մեջ մտնում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, չի նախատեսվում ընդլայնել, այս մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծել է, որ Թուրքիան չի ավելանում որպես Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Նախախարն ընդգծել է, որ ՄԽ-ն շարունակում է գործել, այդ կազմում են մոտ 10 երկրներ, որտեղ ներառվում է նախ Թուրքիան, այն զբաղվում է Ղարաբաղով, արժանի է համանախագահների զեկույցներին և ՄԽ ամեն անդամ իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետը, առաջարկություններ անելու: Իսկ համանախագահները պետք է ուշադրության տակ առնեն այս խմբի մասնակիցների դիրքորոշումը, որը համանախագահներին օժտել է համապատասխան լիազորություններով:
«Համանախագահների եռյակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի թիվը մեծացնելու ոչ մի ծրագրեր չկան: Մենք մշտական կապի մեջ ենք և այսօր էլ խոսել ենք Ժան-Իվ լը Դրիանի հետ: Իմ գործընկերները կապ մեջ են ամերիկացի ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ համանախագահության աշխատանքը»,- հայտնել է Լավրովը:
Նա նշել է, որ ռուսական կողմը զգում է գործընկերների որոշակի վիրավորանքը, ում մանրամասն չի ներկայացվել հայտարարության նախագիծը, այնուամենայնի, Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ աշխատում է հրադադարի հաստատման շուրջ դիրքորոշուների այն հունի մեջ, որոնք առաջարկվել են համանախագահներին: -0-