ՄԽ համանախագահներ. սահմանին տեղի ունեցող միջադեպերի քննությունը թույլ կտա որոշել, թե ով է մեղավոր

26.10.2015, 14:54
Հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմի կիրառումը միայն թույլ կտա որոշել լարվածության ավելացման իրական մեղավորներին, երկուշաբթի Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
ՄԽ համանախագահներ. սահմանին տեղի ունեցող միջադեպերի քննությունը թույլ կտա որոշել, թե ով է մեղավոր
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմի կիրառումը միայն թույլ կտա որոշել լարվածության ավելացման իրական մեղավորներին, երկուշաբթի Երևանում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են վերսկսել քննարկումները, որոնք վերաբերում են ԵԱՀԿ–ի քննության մեխանիզմին։ Դա օգտակար կլինի ինչպես շփման գծում, այնպես էլ միջազգային սահմանի վրա։ Գաղափարն արդեն որոշակի ժամանակ քննարկվում է, այն չի մերժվել Բաքվի կողմից», – երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ուորլիքը` մեկնաբանելով կոնգրեսականներ Ռոյսի և Էնգելի հայտարարությունները, ովքեր կոչ են անում հավասարության նշան չդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Նա հույս հայտնեց, որ այս հարցը կրկին կքննարկվի։ «Չեմ ցանկանում կանխատեսումներ անել։ Սակայն հարկավոր է ունենալ քննության մեխանիզմ, որպեսզի մի կողմը չմեղադրի մյուսին, իսկ համանախագահները հիմքեր չունենան պարզելու, թե կողմերից որ մեկն է արգրեսիվ վարքի և բռնության դրսևորման «հեղինակը»», – ասաց Ուորլիքը։

Ջեյմս Ուորլիքի տարածաշրջանային այցի մասին ընթերցեք այստեղ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-