438.03
4.45
404.16
+8
Եղանակը Երևանում
Հայ

Պուտինը պատմել է, որ իրեն զարմացրել է Փաշինյանի դիրքորոշումը Շուշիի շուրջ՝ մարտերը դադարեցնելու Ալիևի համաձայնության ֆոնին

22:46
17 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հոկտեմբերի 19-20-ը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Загружается новость ... "Лево"

«Այն ժամանակ Ադրբեջանի ԶՈւ-երը վերահսկողության տակ էին վերցրել Ղարաբաղի հարավային աննշան հատվածը»,- հայտնել է նա՝ «Россия-24» հեռուստաալիքի եթերում պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին Լեռնային Ղարաբաղում ստեղծված դրության շուրջ : 

Պուտինը նշել է, որ ընդհանուր առմամբ, իրեն հաջողվել է համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, «բայց նրա կողմից պարտադիր պայման էր գաղթականների վերադարձը, այդ թվում, քաղաք Շուշի»:

«Բայց ինձ համար անսպասելի կերպով մեր հայ գործընկերների համար անընդունելի էր այս դիրքորոշումը: Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում նա վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Ինձ համար այժմ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ վտանգի մասին էր խոսքը, եթե այն խաղաղ բնակիչների վերադարձի մասին էր, ընդ որում այն դեպքում, երբ հայկական կողմը պահպանում էր Ղարաբաղի այդ հատվածի նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում Շուշիի, և ընդ որում մեր խաղաղապահների ներկայությամբ, ինչի մասին մենք այն ժամանակ պայմանավորվում էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- հայտնել է Ռուսաստանի նախագահը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ