ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օրը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ գործնական հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ- ը :
«Քննարկենք իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմաններին շատ մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում», - ասել է նա՝ բացելով հանդիպումը:
Նախօրեին հրապարակվել էր Պուտինի հայտարարությունը, որում նա կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում գերիների փոխանակման և զոհվածների մարմինները տեղափոխելու համար: Պուտինը հոկտեմբերի 9-ին խորհրդատվությունների համար Մոսկվա է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին:-0-