576.26
6.29
492.15
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը

09:04
01 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը, առաջնորդները կոչ են արել կողմերին դրսևորել առավելագույն զսպվածություն և շուտափույթ դադարեցնել կրակը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հեռախոսազանգը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
«Մանրամասն քննարկվել է իրավիճակի սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը կոչ են արել հակամարտող կողմերին շուտափույթ և ամբողջությամբ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու դրսևորել առավելագույն զսպվածություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման քաղաքական–դիվանագիտական մեթոդներն այլընտրանք չունեն։ «Այս համատեքստում քննարկվել են հետագա փոխգործակցության պարամետրերը, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների անունից (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) արվի հայտարարություն` հօգուտ զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման», – հայտնում են Կրեմլից։

Պուտինը հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը` թույլ չտալ ինքնավար պետության ներքին գործերի մեջ միջամտության փորձ և արտաքին ճնշում լեգիտիմ իշխանությունների վրա։ Ավելի վաղ Ռիգա կատարած այցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազանգեր ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղիները քննարկելու նպատակով։ Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի մասին Թուրքիայի «ռազմատենչ հայտարարությունների» կապակցությամբ։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
18 Հոկտեմբերի 2020
Պետդուման մեկնաբանել է Էրդողանի` Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ հայտարարությունը
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարծում է, որ նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության գոտում խաղաղ կարգավորմանը․
15:21
18 Հոկտեմբերի 2020
Հայաստանը դատապարտելի է համարում ԱԳԵԾ-ի՝ «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությունը
Հայաստանը դատապարտելի է համարում  ԱԳԵԾ-ի՝  «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությունը
00:59
18 Հոկտեմբերի 2020
Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել
21:22
17 Հոկտեմբերի 2020
ՀՅԴ ներկայացուցիչն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը քննարկել են ՀՀ-ի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը
ՀՅԴ ներկայացուցիչն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը քննարկել են ՀՀ-ի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը
17:44
17 Հոկտեմբերի 2020
ՌԴ-ում Իրանի դեսպանը նախանշել է Ղարաբաղի հարցում Թեհրանի առաջնահերթությունները
Իրանը հանդես է գալիս իր երկու հարևանների միջև խաղաղության օգտին․ ՌԴ-ում Իրանի դեսպան
11:49
17 Հոկտեմբերի 2020
Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի կազմում Ղրիմը չճանաչելու մասին
Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի կազմում Ղրիմը չճանաչելու մասին
20:28
16 Հոկտեմբերի 2020
Հունաստանը Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման կողմնակիցն է և դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները․ ԱԳ նախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը
19:45
16 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից․ ՎԻԴԵՈ
16:12
16 Հոկտեմբերի 2020
Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Հունաստանում մտահոգված են ԼՂ հակամարտության մեջ Անկարայի միջամտությամբ
Թուրքիան պետք է դատվի իր գործողություններով, ոչ թե հայտարարություններով. Հունաստանում մտահոգված են ԼՂ հակամարտության մեջ Անկարայի միջամտությամբ
15:25
16 Հոկտեմբերի 2020
Միջազգային հանրությանը հորդորում ենք իրենց կոչերում անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի հաստատումից. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հումանիտար հրադադարի պայմանները․ ՊՆ
13:15
16 Հոկտեմբերի 2020
Հունաստանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան և այցելել Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ)
Հունաստանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան և այցելել Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՖՈՏՈ