Պուտինը Թրամփի հետ իր զրույցը որակել է «չափազանց բովանդակալից, շատ անկեղծ և օգտակար»

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցը որակել է «չափազանց բովանդակալից, շատ անկեղծ և ընդհանուր առմամբ շատ օգտակար»։
Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ։ Ավարտից հետո Պուտինը դուրս է եկել լրագրողների մոտ և ասել․
• Զրույցի ընթացքում Թրամփն արտահայտեց իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։
• Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան համաձայնությունների հասնելուց հետո։
• Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հուշագրում կարող են ներառվել հրադադարին վերաբերող հարցեր և կարգավորման սկզբունքներ։
• Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն երկու կողմերին։
• Ստամբուլում շփումների վերսկսումը վկայում է այն մասին, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են»։