Լուսինե Մարտիրոսյանը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը

07.08.2015, 19:27
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով` Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Լուսինե Մարտիրոսյանը գլխավորել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի հրամանով` Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Համապատասխան հրամանը ստորագրվել է ուրբաթ` օգոստոսի 7-ին։

Մարտիրոսյանը ավարտել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի միջազգային լրագրության բաժինը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն բաժնի մագիստրատուրան։

Աշխատել է որպես լրագրող «Արմենպրես» լրատվական գործակալությունում։  2012 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում։ Եղել է վարչության պետի տեղակալ և պաշտոնակատար։

Քաղծառայության 1-րդ դասի խորհրդական է։ -0-