Սարգսյանը հույս ունի, որ առաջիկայում կմեկնարկեն նոր փաստաթղթի շուրջ Հայաստանի և ԵՄ–ի միջև բանակցությունները

20.07.2015, 15:39
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Եվրոպական միության միջև կսկսվեն բանակցությունները նոր իրավաբանական փաստաթղթի շուրջ։
Սարգսյանը հույս ունի, որ առաջիկայում կմեկնարկեն նոր փաստաթղթի շուրջ Հայաստանի և ԵՄ–ի միջև բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 20. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Եվրոպական միության միջև կսկսվեն բանակցությունները նոր իրավաբանական փաստաթղթի շուրջ։

«Ես հույս ունեմ, որ նոր իրավաբանական փաստաթղթի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ օրերս ։ Այդ բանակցությունների հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,– երկուշաբթի Երևանում ասաց Սարգսյանը Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ճեպազրույցում։

Նրա խոսքով` Հայաստանը շահագրգռված է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնմամբ։ «Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները դինամիկ են զարգանում, ինչը վկայում է քաղաքական կամքի առկայության, ընդունված պարտավորություններին հետևելու, ինչպես նաև ընդհանուր արժեհամակարգի մասին»,– նշեց պետության ղեկավարը։

«Համոզված եմ, որ մեր հարաբերությունների ամրապնդումը, Հայաստանում  ժողորդավարական գործընթացների և բարեփոխումների խորացումը կկրեն հետևողական բնույթ»,– ասաց Սարգսյանը։

Իր հերթին, Տուսկը նշեց, որ Եվրամիությունը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, բաց շուկաների, ժողորդավարական բարեփոխումների ընդլայնման, տնտեսական աճի, տարածաշրջանային ինտեգրացման, բարենպաստ ներդրումային մթնոլորտի ստեղծման և Հայաստանի կայուն զարգացման օգտին։

«Նոր համալիր համաձայնագրի մասին քննարկումների առաջին փուլը հաջող է ավարտվել ։ Փաստաթղթում նախանշվել են համագործակցության ոլորտները, որոնք արդեն քննարկել են ԵՄ անդամ երկրները»,– ասաց Տուսկը։

Նա նշեց, որ խոսքը գնում է նաև Հայաստանի և Եվրամիության երկրների միջև վիզայի ռեժիմի հեշտացման մասին, իսկ այդ գործընթացի վերջնական նպատակը կդառնա առանց վիզայի ռեժիմը։

«ԵՄ–ը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության հարցերում։ Եվրամիությունը սատարում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և բարեփոխումների գործընթացում նրա մասնակցությանը»,– ասաց Տուսկը։

Ավելի վաղ նախատեսվել է, որ Երևանը ԵՄ–ի հետ կստորագրի ասոցիացիայի և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր 2013թ.–ի նոյմբերին Վիլյնուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։ Սակայն 2013թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու և Եվրասիական տնտեսական միության ձևավորման մեջ հետագայում մասնակցություն ունենալու մտադրության մասին։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015թ.–ի հունվարի 2–ից։-0-