ՌԴ–ն հուսով է, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան փոխզիջման հասնել ցուցարարների հետ. Կարասին
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան փոխզիջման հասնել ցուցարարների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը։
«Մենք հետևում ենք Հայաստանի իրավիճակին և հուսով ենք, որ այս ամենը դուրս չի գա իրավական դաշտից։ Հույսներս դնում ենք հայկական իշխանության առողջ բանականության և իմաստության վրա։ Մեր տվյալներով` կարելի է հուսալ, որ ցուցարարների կողմից ներկայացված հարցադրումների փոխզիջողական լուծումը կգտնվի», – ասել է նա։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ի որոշումը։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։
Կարասինը ավելացրել է, որ այն հայտարարությունը, թե Հայաստանի իրավիճակը հրահրված էր արտաքին միջամտության հետևանքով, «պետք է ապացուցել»։ «Մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենն, ինչը նախորդել է դրան, սակայն այդպիսի հապճեպ եզրակացություններ ես չէի անի», – ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Փոխնախարարը եզրակացրել է, որ Մոսկվան «հուսով է, որ իրավիճակը կլուծվի ինչպես ցուցարարների, այնպես էլ իշխանության երկուստեք բավարարվածությամբ, սպասում ենք Երևանից լուրերի»։ -0-

