Դամասկոսն ագրեսիա կորակի Սիրիայում գործող զինված խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած օգնությունը. ԱԳՆ

26.05.2015, 18:03
Սիրիայի ղեկավարությունն ագրեսիա կորակի երկրում պատերազմող զինված խմբավորումներին այլ երկրների ցուցաբերվող ցանկացած օգնությունը, երեքշաբթի հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Դամասկոսն ագրեսիա կորակի Սիրիայում գործող զինված խմբավորումներին ցուցաբերվող ցանկացած օգնությունը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայի ղեկավարությունն ագրեսիա կորակի երկրում պատերազմող զինված խմբավորումներին այլ երկրների ցուցաբերվող ցանկացած օգնությունը, երեքշաբթի հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուին, տեղեկացրել է, որ Անկարան և Վաշինգտոնը սկզբունքային պայմանավորվածության են հասել այսպես կոչված սիրիական չափավոր զինված ընդդիմության պաշտպանության շուրջ, «որը ձևավորվել է «Իսլամական պետության» գրոհայինների հետ պայքարելու համար»։

«Ցանկացած պետություն, որը մտադիր է աջակացել զինված ահաբեկչական խմբավորումներին, կորակվի ագրեսոր Սիրիայի նկատմամբ», – «Ալ Մայադին» հեռուստաալիքը մեջբերում է Միկդադի խոսքերը, որոնք հնչել են` ի պատասխան Չավուշօղլուի հայտարարության։

Սիրիայի փոխարտգործնախարարի խոսքերով` Անկարայի կողմից հնչող նման հայտարարություններն այն բանի ուղիղ հաստատումն են, որ Թուրքիան մտադիր է «ուղիղ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայում պատերազմող ահաբեկչական խմբավորումներին», ինչը կերկարաձգի ճգնաժամն ու մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան պատճառ կդառնա։

Փետրվարին հայտնի դարձավ, որ ընդդիմադիր խմբավորումների գրոհայինների պատրաստման և զինման շուրջ Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Վաշինգտոնն այդ նպատակով հատկացրել է 500 մլն դոլար։

Մարտին Սիրիայի արտաքին ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչները, որոնց կենտրոնակայանը գտնվում է Թուրքիայում, հայտարարեցին  Անկարայի կողմից պատրաստված գրոհայիների և «Ջեբխաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև ձևավորված «ժամանակավոր ռազմավարական միությունների» մասին։ «Ջեբխաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են նվաճել քաղաքներ և կարևոր օբյեկտներ Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Իդլիբ գավառում։

Մարտի վերջին ահաբեկիչները նվաճեցին Իդլիբ քաղաքը, որը համանուն գավառի վարչական կենտրոնն է։ Մեկ շաբաթ անց «Ջեբխաթ ան–Նուսրայի» գրոհայինները հայտարարեցին, որ Իդլիբից 55 կմ դեպի հարավ–արևմուտք գտնվող Ջիսր աշ–Շուգուր քաղաքը ևս նրանց վերահսկողության տակ է։

Գրոհայինները շարունակում են շարժվել դեպի հարավ` Խամա գավառի ուղղությամբ։ Որոշ տվյալներով` Թուրքիայի սահմանով Սիրիա է ներթափանցել ավելի քան 12 հազար գրոհային, որոնք զինված են ժամանակակից զենքով։ –0–