Թուրքիայի նախագահը կոշտ պատասխան է տվել New York Times–ին, որը նրան մեղադրել է «պտուտակները ֆռացնելու» համար
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ պատասխան է տվել New York Times թերթին Անկարայի հասցեին «թթվածինն անջատելու» մեղադրանքներ ուղղելու համար։
Ուրբաթ New York Times–ում հրապարակված «Մութ ամպեր Թուրքիայի վերևում» խմբագրական հոդվածում ասվում է այն մասին, որ երկրում հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մթնոլորտն ավելի մռայլ է դառնում, իսկ Թուրքիայի նախագահը հետապնդում է իր քաղաքական ընդդիմախոսներին, այդ թվում` լրագրողներին։ Թերթի կարծիքով, ԱՄՆ–ն և Թուրքիայի մյուս գործընկերները պետք է ազդեն Անկարայի վրա, որ նա հետ կանգնի այդ ճանապարհից։
«Դուք պետք է իմանաք ձեր տեղը։ Գրելով դա` դուք դուրս եք գալիս խոսքի ազատության սահմաններից և միջամտում Թուրքիայի գործերին։ Դուք կկարողանայիք դա գրել ԱՄՆ–ի հասցեին։ Նրանք (ԱՄՆ–ի իշխանությունները` խմբ.) դա թույլ չեն տա և նույն պահին կանեն այն, ինչ պետք է»,– ասել է Էրդողանը` ելույթ ունենալով քաղաքագետների առջև Անկարայում։ -0-

