Ուկրաինան այս տարի կարող է դառնալ ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամ. Կիև
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. Այս տարի Ուկրաինան, ընտրությունների արդյունքում, կարող է դառնալ ՄԱԿ–ի ԱԽ–ի ոչ մշտական անդամ. երկիրը «չունի մրցակիցներ», հայտարարել է ՄԱԿ–ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ` Յուրի Սերգեևը։
«Խորհրդի ոչ մշտական անդամակցության կազմի ընտրության սկզբունքը հիմնված է տարածաշրջանային մոտեցմամբ։ ՄԱԿ–ն ունի 5 տարածաշրջանային խումբ։ Հենց այդ խմբերից են ռոտացիայի սկզբունքով ընտրվում ՄԱԿ–ի ԱԽ–ի անդամները։ Այժմ ՄԱԿ–ի ԱԽ–ում Կենտրոնական–Արևելյան եվրոպական խմբից, որին պատկանում է Ուկրաինան, գտնվում է Լիտվան։ Այս տարի մենք գնում ենք ընտրությունների։ Այս պահի դրությամբ խմբում մենք չունենք մրցակիցներ», – «Գլավկոմ»–ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Սերգեևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Այս տարի Խորհուրդի որպես ոչ մշտական անդամ ընդգրկվեցին Անգոլան, Մալազիան, Վենեսուելան, Նոր Զելանդիան և Իսպանիան։ Ընդամենը ՄԱԿ–ի ԱԽ–ն բաղկացած է 15 պետություններից, որոնցից 5-ը մշտական անդամներ են (Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան), իսկ 10-ը ընտրվում են քվեարկությամբ` 5–ական ամեն տարում։
ԱԽ–ի ոչ մշտական անդամ դառնալու համար, յուրաքանչյուր հավակնորդ–երկրին անհրաժեշտ է հավաքել ՄԱԿ–ի անդամ–պետությունների ձայների երկու երրորդը։ Տեղերը, որոնց համար ընտրվում են ԱԽ–ի նոր ոչ մշտական անդամները, բաշխված են մի քանի երկրների խմբերի` աֆրիկյան, ասիական–խաղաղօվկիանոսյան, լատինամերիկյան և արևմտաեվրոպական խմբի և այլ պետությունների միջև։ -0-

